FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  4

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒՄԸ.
1. Անվանումները տրվում են`
    ա) Հայաստանի Հանրապետության նոր ստեղծված վարչատարածքային միավորներին, բնակավայրերին և գործառական տարածքներին.
    բ) Հայաստանի Հանրապետության անանուն աշխարհագրական օբյեկտներին.
2. Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչումը կատարվում է` տվյալ վայրի աշխարհագրական, պատմական, մշակութային, ազգագրական, կենցաղային և այլ տեղական պայմանները հաշվի առնելով: Աշխարհագրական անվանումը պետք է ունենա բառակազմական մեծ հնարավորություն, լինի բարեհունչ.
3. Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտներին կարող են տրվել դրանց հայտնաբերման, ուսումնասիրման, յուրացման կամ հիմնադրման գործում մեծ ավանդ ներդրած առանձին անհատների անունները: Տվյալ աշխարհագրական օբյեկտի հետ առնչություն չունեցող նշանավոր պետական, հասարակական, զինվորական գործիչների, գիտության և մշակույթի ներկայացուցիչների, այլ նշանավոր անհատների անունով կարող են անվանակոչվել անանուն աշխարհագրական օբյեկտները: Նշանավոր որևէ անհատի անվամբ անվանակոչում կամ անվանափոխում կարող է կատարվել նրա մահվանից առնվազն 5 տարի հետո: Բացառիկ դեպքերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտները կարող են անվանակոչվել կամ անվանափոխվել նաև մինչև նշանավոր որևէ անհատի մահվան 5 տարին լրանալը՝ համապատասխան հանրային լսումներ կազմակերպելու միջոցով.
4. Չի թույլատրվում Հայաստանի Հանրապետության տարածքում աշխարհագրական օբյեկտները անվանակոչել կամ անվանափոխել նույնատեսակ օբյեկտների կրկնվող անվանումներով.
5. Մինչև նշանավոր որևէ անհատի մահվան 5 տարին լրանալը ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչումը կամ անվանափոխումը կատարվում է համապատասխան համայնքի ավագանու որոշմամբ այդ նպատակով անցկացված հանրային լսումների արդյունքների հիման վրա: