FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  377

Երաշխավորի պատասխանատվությունը.
1. Պարտապանի կողմից երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը չկատարվելու կամ անպատշաճ կատարվելու դեպքում երաշխավորը պարտատիրոջ առջև կրում է սուբսիդիար պատասխանատվություն, եթե երաշխավորի համապարտ պատասխանատվություն նախատեսված չէ օրենքով կամ երաշխավորության պայմանագրով.
2. Վարկային կամ փոխառության պայմանագրով, որով որպես վարկատու կամ փոխատու է հանդես գալիս բանկը կամ վարկային կազմակերպությունը, պարտապանի կողմից երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը չկատարվելու կամ անպատշաճ կատարվելու դեպքում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ երաշխավորը պարտատիրոջ առջև կրում է սուբսիդիար պատասխանատվություն, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի.
3. Վարկային կամ փոխառության պայմանագրով, որով որպես վարկատու կամ փոխատու է հանդես գալիս բանկը կամ վարկային կազմակերպությունը, պարտապանի կողմից երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը չկատարվելու կամ անպատշաճ կատարվելու դեպքում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ երաշխավորը պարտատիրոջ առջև կրում է համապարտ պատասխանատվություն, եթե դա նախատեսված է երաշխավորության պայմանագրով, և միաժամանակ պայմանագրի կնքման պահին առկա է հետևյալ պայմաններից առնվազն մեկը.
    1) երաշխավորն ու պարտապանը նույն ընտանիքի անդամներ են: Սույն կետի իմաստով նույն ընտանիքի անդամներ են համարվում ամուսինը, ծնողները, պապը, տատը, 18 տարին լրացած թոռը, 18 տարին լրացած զավակն ու նրա ամուսինը, 18 տարին լրացած քույրը, եղբայրն ու նրանց ամուսինները և 18 տարին լրացած նրանց զավակները.
    2) երաշխավորը պարտապան իրավաբանական անձի գործադիր մարմնի անդամ կամ պարտապան իրավաբանական անձի մասնակից կամ բաժնետեր է.
    3) երաշխավորը պարտապան իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ իրական շահառու է: Իրական շահառու է համարվում «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն իրական շահառու հանդիսացող անձը.
    4) երաշխավորն ու պարտապանն ունեն համատեղ գործունեության պայմանագիր, և երաշխավորությամբ ստացվող միջոցներն այդ համատեղ գործունեության (համատեղ գործունեության պայմանագրի կատարման) համար են:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  377

4. Վարկային կամ փոխառության պայմանագրից, որով որպես վարկատու կամ փոխատու է հանդես գալիս բանկը կամ վարկային կազմակերպությունը, ծագող պարտավորության կատարման ապահովման համար երաշխավորության պայմանագիրը կնքելիս անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ երաշխավորը և պարտապանը տալիս են գրավոր հայտարարություն սույն հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետում նշված պարտապան իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ իրական շահառու հանդիսանալու վերաբերյալ, ինչպես նաև սույն հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետում նշված երաշխավորությամբ ստացվող միջոցներն այդ համատեղ գործունեության (համատեղ գործունեության պայմանագրի կատարման) համար օգտագործելու մասին, և կրում են հայտարարության բովանդակության իսկության ռիսկը: Հետագայում պարտապանի և երաշխավորի՝ սույն հոդվածի 3-րդ մասում թվարկված փոխկապվածության դադարումը կամ փոփոխությունը չի հանգեցնում երաշխավորության պայմանագրի գործողության ընթացքում երաշխավորի պատասխանատվության փոփոխության.
5. Երաշխավորը պարտատիրոջ առջև պատասխանատվություն է կրում նույն ծավալով, ինչ պարտապանը, ներառյալ՝ տոկոսներ վճարելը, պարտապանի կողմից պարտավորությունը չկատարվելու հետևանքով առաջացող տույժերը և տուգանքները, պարտքը բռնագանձելու կապակցությամբ դատական ծախսերը և պարտապանի կողմից պարտավորությունը չկատարվելու կամ անպատշաճ կատարվելու հետևանքով առաջացած՝ պարտատիրոջ այլ վնասները հատուցելը, եթե այլ բան նախատեսված չէ երաշխավորության պայմանագրով, իսկ այն դեպքում, երբ երաշխավոր է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը, և երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը ծագում է վարկային կամ փոխառության պայմանագրից, որով որպես վարկատու կամ փոխատու է հանդես գալիս բանկը կամ վարկային կազմակերպությունը, ապա պետք է պահպանվեն նաև սույն օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները: Եթե պարտապանի պարտավորության ծավալը որևէ հիմքով (այդ թվում` պարտավորությունների մորատորիումի (սառեցման) հիմքով) նվազում է կամ դադարում է աճել, ապա երաշխավորի պատասխանատվությունը համապատասխան ծավալով նվազում է կամ դադարում է աճել:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  377

6. Երաշխավորության պայմանագիրը կարող է կնքվել ավելի երկար ժամկետով, քան երաշխավորությամբ ապահովված պարտավորության վերաբերյալ պայմանագիրը.
7. Վարկային կամ փոխառության պայմանագրով, որով որպես վարկատու կամ փոխատու է հանդես գալիս բանկը կամ վարկային կազմակերպությունը, պարտապանի կողմից երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը չկատարվելու կամ անպատշաճ կատարվելու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում պարտատերը պարտավոր է այդ մասին ծանուցել երաշխավորին՝ առնվազն նշելով պարտավորության խախտման ժամկետը և առկա պարտավորության չափը: Եթե պարտատերը սույն մասում նշված ժամկետում չի ծանուցում երաշխավորին, ապա պարտատերն իրավունք չունի երաշխավորից պահանջելու երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը պարտապանի կողմից չկատարվելու կամ անպատշաճ կատարվելու հետևանքով առաջացած տոկոսները, առաջացող տույժերը, տուգանքները և (կամ) կատարել այլ վճարներ, որոնք առաջացել են պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու օրվանից մինչև երաշխավորին այդ մասին ծանուցելը.
8. Վարկային կամ փոխառության պայմանագրով, որով որպես վարկատու կամ փոխատու է հանդես գալիս բանկը կամ վարկային կազմակերպությունը, պարտապանի կողմից երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը չկատարվելու կամ անպատշաճ կատարվելու դեպքում պարտատիրոջ կողմից երաշխավորին պահանջ ներկայացվելու դեպքում երաշխավորը պարտավոր է կատարել իր պարտավորությունն այդ պահանջն ստանալու օրվանից յոթ աշխատանքային օրվա ընթացքում, եթե երաշխավորության պայմանագրով կամ պարտատիրոջ ներկայացրած պահանջով երաշխավորի կողմից պարտավորության կատարման ավելի երկար ժամկետ նախատեսված չէ.
9. Համատեղ երաշխավորություն ստանձնած անձինք պարտատիրոջ առջև պատասխանատվություն են կրում համապարտ, եթե այլ բան նախատեսված չէ երաշխավորության պայմանագրով: