Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2006-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ article 8 Մասնավորեցման համար անհրաժեշտ նախապատրաստական միջոցառումները՝ ըստ առանձին ընկերությունների. 1. Մասնավորեցում իրականացնող՝ կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ՝ լիազորված մարմին) սահմանում է պետական գույքի մասնավորեցման նախապատրաստման կազմակերպական-տեխնիկական համալիր միջոցառումների պլան: Այն իրականացնում են կառավարության որոշմամբ կամ վերոհիշյալ մարմնի կողմից նշանակված անձինք կամ պետական, տարածքային կառավարման մարմինները, ընդ որում՝ - լիազորված մարմնի սահմանած կարգով Հայաստանի Հանրապետության նախարարությունները, պետական կառավարման մյուս և տարածքային կառավարման մարմինները տեղեկություններ են տրամադրում մասնավորեցման գործընթացում ներգրավված իրենց համակարգի պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսեր ունեցող ընկերությունների ֆինանսական վիճակի, ինչպես նաև առաջարկություններ՝ այն կարգավորելու կամ ընկերությունը լուծարելու մասին. - կարող են հրավիրվել նաև մասնագիտացված աուդիտորական կազմակերպություններ, որի հիմնական նպատակն է մասնավորեցվող օբյեկտների ակտիվների և պասիվների չափի ճշգրտումը, ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության ստուգումը և այլն. - անհրաժեշտության դեպքում ստեղծվում են փորձագետների ժամանակավոր խմբեր, կամ հրավիրվում են անկախ փորձագետներ և խորհրդատուներ, որոնց միջոցով մշակվում են հանձնարարականներ՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով ընկերությունները վերակազմակերպելու (միաձուլելու, միացնելու, բաժանելու, առանձնացնելու, վերակազմավորելու) ուղղությամբ: |