FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  12

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻՑ, ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻՑ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻՑ) և ԱՅԼ ԶՈՐՔԵՐԻՑ ՈՒ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ (ՏԵՂԱՓՈԽՎԱԾ) և ՍՊԱՅԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԱԾ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԿՈՉՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ.
1. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների պահեստազորից, զինված ուժերից (այդ թվում` պահեստազորից) և այլ զորքերից ու այլ մարմիններից ազգային անվտանգության մարմիններ ծառայության ընդունված (տեղափոխված) և սպայական պաշտոնի նշանակված ծառայողները հերթական կոչման ներկայացվում են կոչումը կրելու սահմանված ժամկետը լրանալուց և ազգային անվտանգության մարմիններում ստորև բերված ժամկետներում ծառայելուց հետո. Կոչումը Պահեստազորից (այդ թվում` ազգային անվտանգության մարմինների պահեստազորից) Զինված ուժերից, այլ զորքերից և այլ մարմիններից Լեյտենանտից`կապիտանը ներառյալ 6 ամիս 3 ամիս Մայորից` գնդապետըներառյալ 1 տարի 6 ամիս 2. Ազգային անվտանգության մարմինների պահեստազորից, զինված ուժերի պահեստազորից ազգային անվտանգության մարմիններ ծառայության ընդունված սպաների` տվյալ կոչումով ծառայության ժամկետում հաշվարկվում է պահեստազորում ստացած կոչումը կրելու ժամանակահատվածը.
3. Զինված ուժերից և այլ զորքերից ու այլ մարմիններից օրենքով սահմանված կարգով ազգային անվտանգության մարմիններ ծառայության տեղափոխված ծառայողներին հերթական կոչումը շնորհելիս հաշվի է առնվում նաև զինված ուժերում կամ այլ զորքերում կամ այլ մարմիններում տվյալ կոչումով զինվորական կամ այլ ծառայության ժամկետը: