FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ

article  21

Ֆոնդի ստեղծումը.
1. Ֆոնդը ստեղծված է համարվում սույն օրենքով սահմանված կարգով Կենտրոնական բանկի կողմից ֆոնդի (կորպորատիվ ֆոնդի դեպքում) կամ դրա կանոնների (պայմանագրային ֆոնդի դեպքում) գրանցման պահից.
2. Ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցման համար հիմնադիրը (հիմնադիրները) կամ կառավարիչը (պայմանագրային ֆոնդի դեպքում` կառավարիչը) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով և կարգով Կենտրոնական բանկ է ներկայացնում`
    1) ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցման միջնորդագիրը.
    2) հիմնադրի (հիմնադիրների ժողովի) որոշումը` ֆոնդ ստեղծելու մասին (կորպորատիվ ֆոնդի դեպքում).
    3) կառավարչի տնօրենների խորհրդի որոշումը` տվյալ ֆոնդն ստեղծելու (բացառությամբ, եթե կորպորատիվ ֆոնդն ստեղծվում է ոչ կառավարչի նախաձեռնությամբ) և կառավարելու մասին.
    4) ֆոնդի կանոնադրության (կանոնների) նախագիծը.
4.1) ֆոնդի ֆիրմային անվանման գրանցման հայտ (կորպորատիվ ֆոնդի դեպքում), որին ներկայացվող պահանջները, դրա հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև հայտի քննարկման ու ֆիրմային անվանման և դրա փոփոխությունների գրանցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից համատեղ սահմանված կարգով.
    5) կառավարչի տնօրենների խորհրդի որոշումը ֆոնդի կանոնները հաստատելու մասին (պայմանագրային ֆոնդի դեպքում).
    6) կառավարչի կողմից ներկայացված և հիմնադիրների ժողովում (հիմնադրի որոշմամբ) հաստատված ֆոնդի կառավարման պայմանագրի նախագիծը (կորպորատիվ ֆոնդի դեպքում).
    7) կառավարչի և պահառուի միջև կնքված (պայմանագրային ֆոնդի դեպքում) կամ պահառուի կողմից ներկայացված և հիմնադիրների ժողովում (հիմնադրի որոշմամբ) հաստատված (կորպորատիվ ֆոնդի դեպքում) ֆոնդի պահառության պայմանագրի նախագիծը.
    8) հիմնադրի (հիմնադիրների ժողովի) (կորպորատիվ ֆոնդի դեպքում) կամ ֆոնդի ժողովի (փակ պայմանագրային ֆոնդի դեպքում, որի կանոններով նախատեսված չէ, որ տվյալ ֆոնդում ֆոնդի ժողով չի գումարվում) որոշումը ֆոնդի կանոնադրության (կանոնների) և ֆոնդի պահառության պայմանագրերի նախագծերը հաստատելու (պայմանագրային ֆոնդի կառավարչի տնօրենների խորհրդի համապատասխան որոշմանը համաձայնություն տալու) մասին.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ

article  21

9) ֆոնդի ազդագիրը (բացառությամբ որակավորված ներդրողների ֆոնդի և բաց ֆոնդի).
    10) պետական տուրքի վճարման անդորրագիրը.
    11) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր.
3. Կենտրոնական բանկը կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություններ և փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերի հավաստիությունը գնահատելու համար, ինչպես նաև սահմանել սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերի ներկայացման պահանջներից բացառություններ ոչ հրապարակային ֆոնդերի համար.
4. Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացնում ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցման մասին, եթե ներկայացվել են սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկությունները, և առկա չեն ֆոնդի կանոնների գրանցումը մերժելու` սույն օրենքով սահմանված հիմքերը.
5. Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացնում ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցման կամ գրանցումը մերժելու մասին սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված միջնորդագիրը ներկայացնելու պահից 30 աշխատանքային օրվա ընթացքում.
6. Կենտրոնական բանկը պարտավոր է կորպորատիվ ֆոնդի գրանցման մասին որոշումը կայացնելու պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում գրանցման վկայականը հանձնել միջնորդագիր ներկայացրած անձին: Սույն մասով նախատեսված գրանցման վկայականի ձևը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով.
7. Կենտրոնական բանկը ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցման մասին որոշումը կայացնելու պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին ծանուցում է իրավաբանական անձանց գրանցումն իրականացնող պետական լիազոր մարմնին` վերջինիս կողմից ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցման մասին համապատասխան գրառում կատարելու համար.
8. Կենտրոնական բանկում գրանցվելու պահից կորպորատիվ ֆոնդը ձեռք է բերում իրավաբանական անձի կարգավիճակ: