Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ (ՎԱՎԵՐԱԳՐԵՐԻ) ՊԱՐՏԱԴԻՐ ՕՐԻՆԱԿԻ ՄԱՍԻՆ article 15 Պարտադիր օրինակը ստացող և դրանց հաշվառումը, պահպանումը և սպասարկումն իրականացնող կազմակերպությունների պարտականությունները. 1. Պարտադիր օրինակը ստացող, հաշվառող, պահպանող և սպասարկող կազմակերպությունները (կամ մարմինները) պարտավոր են իրականացնել՝ ա) հրատարակությունների պետական գրանցումը (մատենագիտական և վիճակագրական) և հաշվառումը, պետական գրանցման թերթիկների նախապատրաստումը, պետական (ազգային) մատենագիտության կազմումը և էլեկտրոնային մատենագիտության ավանդադրման նախապատրաստումը (հեռանկարային, ընթացիկ, հետադարձ), հանրային հրատարակությունների ազգային անձեռնմխելի հավաքածուի համալրումը, դրանց մշտական պահպանության և օգտագործման ապահովումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով. բ) հրատարակությունների մասին համալիր տեղեկատվություն տարածելու նպատակով մատենագիտական տեղեկատվության պարբերական ցանկերի և ժողովածուների (ընթացիկ և հետադարձ), ազդօրինակային և սեղմագրային տեղեկատվության կազմումը և հրատարակումը. գ) պարտադիր անվճար օրինակի հիման վրա ձևավորված հայրենական պարբերական մամուլի և գրականության հրատարակությունների վերաբերյալ վիճակագրական տվյալների կազմումը և հրատարակումը. 2. Պարտադիր անվճար օրինակ ստացող մյուս հիմնարկները և կազմակերպությունները պարտավոր են իրականացնել՝ ա) համապատասխան պարտադիր անվճար օրինակի հավաքածուի ձևավորումը, հաշվառումը և հետագա համալրումը. բ) մատենագիտական հաշվառումը. գ) մշտական պահպանումը, օգտագործումը, օգտվողների (այցելուների) սպասարկումը։ |