Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ article 14 Տուգանքը. 1. Տուգանքը գանձվում է վերահսկող մարմնի որոշմամբ: Եթե կազմակերպիչը համաձայն չէ տուգանքի նշանակման վերաբերյալ որոշման հետ, ապա վերահսկող մարմինը տուգանքը գանձելու հայցով դիմում է դատարան. 2. Տուգանքը` որպես պատասխանատվության միջոց, կիրառվում է հետևյալ չափերով, եթե կազմակերպիչը` ա) խախտել է սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով սահմանված շահումային ֆոնդի մեծության նվազագույն չափը` դրա չհամալրված (չբաշխված) մասի կրկնակի չափով. բ) խախտել է սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ի մասի «բ» կետով սահմանված պահանջը` յուրաքանչյուր խախտման համար հարյուր հազար դրամի չափով. գ) խախտել է սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով սահմանված պահանջը` հարյուր հազար դրամի չափով. դ) խախտել է սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով սահմանված պահանջը` չտեղափոխված մասի կրկնակի չափով. ե) խախտել է սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կամ «զ» կետերով սահմանված պահանջները` երկու հարյուր հազար դրամի չափով. ե1) խախտել է սույն օրենքի 5.1-ին հոդվածով սահմանված պահանջները` խախտման յուրաքանչյուր դեպքի համար` մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի չափով. զ) սույն օրենքի 13-րդ հոդվածին համապատասխան նախազգուշացում կիրառելուց հետո` 2 տարվա ընթացքում, կրկնել է նույն խախտումը` հարյուր հազար դրամի չափով. է) սույն օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան թույլ տված խախտումը լիազոր մարմնի կողմից սահմանված ժամկետում չվերացնելու և այդ մասին լիազոր մարմնին գրավոր չտեղեկացնելու համար` խախտման յուրաքանչյուր դեպքի համար` հարյուր հազար դրամ. ը) խախտել է սույն օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ կամ 7-րդ մասով սահմանված պահանջները` խախտման յուրաքանչյուր դեպքի համար` հարյուր հազար դրամ. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ article 14 թ) խախտել է սույն օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պահանջը` առաջին անգամ՝ խախտման յուրաքանչյուր դեպքի համար` երկու միլիոն դրամ, առաջին անգամ խախտումը հայտնաբերելու օրվանից երկու տարվա ընթացքում երկրորդ անգամ՝ խախտման յուրաքանչյուր դեպքի համար` հինգ միլիոն դրամ, իսկ առաջին անգամ խախտումը հայտնաբերելու օրվանից երկու տարվա ընթացքում երրորդ և յուրաքանչյուր հաջորդող անգամ՝ խախտման յուրաքանչյուր դեպքի համար` տասը միլիոն դրամ. 3. Սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` տուգանքի կիրառումից հետո երկու տարվա ընթացքում տուգանքի կիրառման համար հիմք հանդիսացող խախտումը շարունակելու կամ նման նոր խախտում (բացառությամբ նույն մասի «ա», «ը» և «թ» կետերում նշված խախտման դեպքերի) թույլ տալու դեպքում տուգանքի չափն ավելացվում է մեկ միլիոն դրամով. 4. Տեղեկությունները (հաշվետվությունները) ուշ ներկայացնելու կամ դրանցում ոչ արժանահավատ տվյալներ արտացոլելու համար վերահսկող մարմինը կարող է կազմակերպչի ղեկավարների նկատմամբ նշանակել տուգանք` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված վարույթով. 5. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 8-րդ մասում նշված պահանջի խախտման դեպքում գանձվում է տուգանք` Երևան քաղաքում` տեղական ինքնակառավարման մարմինների, իսկ մարզերում` մարզպետարանների կողմից` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված կարգով և վարույթով: |