Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 26 Կոոպերատիվի լուծարումը. 1. Լուծարումը կոոպերատիվի գործունեության դադարումն է՝ առանց նրա իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց փոխանցելու. 2. Կոոպերատիվը կարող է լուծարվել՝ 1) ժողովի որոշմամբ. 2) դատարանի կողմից կոոպերատիվի գրանցումն անվավեր ճանաչելու դեպքում` կապված այն ստեղծելու ժամանակ թույլ տրված՝ Հայաստանի Հանրապետության օրենքի խախտումների հետ. 3) կոոպերատիվի անդամների՝ օրենքով սահմանված նվազագույն թվից պակասելու և մեկ տարվա ընթացքում չվերականգնվելու դեպքում. 4) կոոպերատիվի սնանկության հետևանքով` օրենքով սահմանված կարգով. 5) օրենքով սահմանված այլ հիմքերով. 3. Կոոպերատիվի ընդհանուր ժողովը լուծարման գործընթացն իրականացնելու նպատակով, կոոպերատիվի կանոնադրությանը համապատասխան, հաստատում է ամփոփիչ հաշվեկշիռը, ընդունում է որոշումներ՝ լուծարման հանձնաժողովի ստեղծման, լուծարման կարգի և ժամկետների, ինչպես նաև պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքը կոոպերատիվի անդամների միջև բաշխելու վերաբերյալ: Կոոպերատիվի անբաժանելի ֆոնդն ընդհանուր ժողովի որոշմամբ հատկացվում է` 1) կոոպերատիվների այն միության «կոոպերատիվների զարգացման» ֆոնդին, որին անդամակցում է տվյալ կոոպերատիվը. 2) կոոպերատիվների ցանկացած միության կողմից կառավարվող միության «կոոպերատիվների զարգացման» ֆոնդին` որևէ միության չանդամակցելու դեպքում. 3) այլ կոոպերատիվի անբաժանելի ֆոնդին` որևէ միության չանդամակցելու դեպքում. 4) համայնքի զարգացմանը. 4. Լուծարման հանձնաժողովի անդամները վարձատրվում են ընդհանուր ժողովի որոշմամբ՝ սահմանված կարգով. 5. Լուծարման գործընթացում լինելու մասին տեղեկությունները (լուծարման գործընթացի սկիզբն ու ավարտը, լուծարման հանձնաժողովի կազմը) գրառվում են իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում՝ լուծարման հանձնաժողովի ներկայացրած դիմումի հիման վրա` օրենքով սահմանված կարգով: |