FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՐԴՈՒ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  10

Հղիության արհեստական ընդհատումը (աբորտը).
1. Յուրաքանչյուր կին ունի հղիության արհեստական ընդհատման (աբորտի) իրավունք: Հղիության արհեստական ընդհատումը (աբորտը) (այսուհետ` ընդհատում)`
    1) մինչև 11 շաբաթ 7 օր հղիության ժամկետը կատարվում է կնոջ գրավոր դիմումի համաձայն: Բժշկական ցուցումների դեպքում ընդհատումը մինչև 11 շաբաթ 7 օր հղիության ժամկետը իրականացվում է կնոջ գրավոր համաձայնությամբ.
    2) 11 շաբաթ 7 օրից մինչև 22 շաբաթական հղիության ժամկետը կատարվում է բացառապես բժշկական (ներառյալ՝ սեռի հետ կապված հիվանդության ժառանգման հավանականության դեպքում) ցուցումների առկայության դեպքում՝ կնոջ գրավոր համաձայնությամբ կամ սոցիալական ցուցումների առկայության դեպքում՝ կնոջ գրավոր դիմումի համաձայն.
2. Բժշկի կողմից բժշկական կամ սոցիալական ցուցումների` սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված կարգով ընդունված ցանկում չնախատեսված որևէ այլ դեպքում, ներառյալ՝ սեռով պայմանավորված 11 շաբաթ 7 օրից մինչև 22 շաբաթական ընդհատումն արգելվում է.
3. Ընդհատումը մինչև 16 տարեկան անձի դիմումով կատարվում է նրա օրինական ներկայացուցչի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ նրա լիազորած կոնտակտային անձի գրավոր համաձայնությամբ, ընդ որում բուժհաստատության տնօրինությունը ձեռնարկում է միջոցներ՝ ապահովելու մինչև 16 տարեկան երեխայի՝ իր կարծիքն ազատ արտահայտելու և լսված լինելու իրավունքը, ինչպես նաև հաշվի առնում նրա կարծիքը՝ իր տարիքին և հասունության մակարդակին համապատասխան.
4. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքերում ընդհատումից առաջ բժիշկը իրեն դիմած հղի կնոջը պարտավոր է տրամադրել ընդհատման վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու ժամանակահատված` երեք օրացուցային օր ժամկետով (իսկ եթե երրորդ օրացուցային օրը համընկնում է հղիության 11-րդ շաբաթվա 7-րդ օրը լրանալու օրվան, ապա մինչև այդ ժամկետը լրանալը), որը հաշվվում է կնոջ` ընդհատման համար բժշկին առաջին անգամ դիմելու պահից:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՐԴՈՒ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  10

5. Վիրաբուժական եղանակով հղիության արհեստական ընդհատումը և 8-22 շաբաթական ժամկետում դեղորայքային եղանակով հղիության արհեստական ընդհատումն իրականացվում են միայն հիվանդանոցային պայմաններում մանկաբարձական և գինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպություններում: Դեղորայքային եղանակով հղիության արհեստական ընդհատումը մինչև 8 շաբաթական հղիության ժամկետում կարող է իրականացվել հիվանդանոցային կամ արտահիվանդանոցային պայմաններում մանկաբարձական և գինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպություններում.
6. Ընդհատման բժշկական միջամտությունն իրականացնելուց անմիջապես առաջ բժիշկը պարտավոր է կնոջը ընդհատման հնարավոր բացասական հետևանքների վերաբերյալ տրամադրել անվճար խորհրդատվություն, որի մասին բժիշկը գրառում է ընդհատման համար դիմած կնոջ բժշկական փաստաթղթերում, և որը հաստատվում է կնոջ ստորագրությամբ.
7. Ընդհատման բժշկական միջամտությունն իրականացնելուց անմիջապես հետո բժիշկը պարտավոր է կնոջը անցանկալի հղիությունը կանխելու միջոցների և (կամ) մեթոդների ընտրության վերաբերյալ տրամադրել անվճար բժշկասոցիալական խորհրդատվություն, որի մասին բժիշկը գրառում է ընդհատման համար դիմած կնոջ բժշկական փաստաթղթերում, և որը հաստատվում է կնոջ ստորագրությամբ.
8. Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է հղիության արհեստական ընդհատման կարգն ու պայմանները, ներառյալ`
    1) ընդհատման հակացուցումները և անհրաժեշտ հետազոտությունների ցանկը.
    2) ընդհատման բժշկական և սոցիալական ցուցումների ցանկը.
    3) մինչև 11 շաբաթ 7 օրը կամ սոցիալական ցուցումով ընդհատման համար հղի կնոջ կողմից ներկայացվող գրավոր դիմումի ձևը.
    4) բժշկական ցուցումներից ելնելով՝ ընդհատման համար հղի կնոջ կամ նրա օրինական ներկայացուցչի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ նրա լիազորած կոնտակտային անձի կողմից ներկայացվող գրավոր համաձայնության ձևը.
    5) մինչև 16 տարեկան անձի հղիության ընդհատման համար նրա ծնողների կամ այլ օրինական ներկայացուցչի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ նրա լիազորած կոնտակտային անձի տված գրավոր համաձայնության ձևը: