FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

article  26

Ծառայողական քննություն իրականացնող անձի անմիջական ղեկավարի լիազորությունները. Ծառայողական քննություն իրականացնող անձի անմիջական ղեկավարը լիազորված է՝
    ա) մակագրությամբ նշել ծառայողական քննություն իրականացնող անձին.
    բ) ծառայողական քննություն իրականացնող անձին տալ պարտադիր կատարման ենթակա ցուցումներ առանձին գործողություններ կատարելու վերաբերյալ.
    գ) ծառայողական քննության ընթացքում ծառայողական քննության իրականացումը գրավոր հանձնարարել ստորաբաժանման այլ ծառայողի` այդ մասին գրավոր զեկուցելով ծառայողական քննություն նշանակած ղեկավարին.
    դ) մասնակցել ծառայողական քննության ընթացքում առանձին գործողությունների կատարմանը, անձամբ կատարել ծառայողական քննությունը.
    ե) ստորագրությամբ համաձայնել ծառայողական քննության արդյունքներով կազմված եզրակացությանը.
    զ) ծառայողական քննության արդյունքներով կազմված եզրակացության հետ համաձայն չլինելու դեպքում ծառայողական քննություն նշանակած անձին ներկայացնել անհամաձայնությունը պատճառաբանող զեկուցագիր: