FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ

article  36

Բանկային գործունեության կարգավորումը և լիցենզավորումը: Այլ անձանց լիցենզավորումը.
1. Կենտրոնական բանկը, օրենքին համապատասխան, սահմանում է բանկերի ֆինանսական խմբերի գործունեության հիմնական և այլ տնտեսական նորմատիվները, դրանց հաշվարկման կարգը, հնարավոր վնասները ծածկելու համար միջոցների պահեստավորման կարգը և կապիտալի հաշվարկման կանոնները.
2. Կենտրոնական բանկն օրենքով սահմանված կարգով լիցենզավորում է բանկային գործունեությունը, վերահսկում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի ֆինանսական խմբերի գործունեությունը, սահմանում է դրանց կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների և տեղեկանքների ձևերը և դրանք ներկայացնելու կարգը: Բանկերի գործունեության վերահսկողությունը Կենտրոնական բանկի բացառիկ իրավասությունն է: Կենտրոնական բանկն օրենքով նախատեսված դեպքերում կարող է բանկերի ֆինանսական խմբերի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել.
3. Կենտրոնական բանկն այլ անձանց լիցենզիա է տրամադրում օրենքով սահմանված կարգով.
4. Բանկերից, վարկային կազմակերպություններից և Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորվող ու վերահսկվող այլ անձանցից հաշվետվություններ պահանջելու և ստանալու բացառիկ իրավասությունը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի, պատկանում է Կենտրոնական բանկին: