Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 4
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 34 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ. 1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով կարող են` 1) ընդունել ավանդներ. 2) տրամադրել վարկեր. 3) իրականացնել դրամական պահանջների զիջման դիմաց ֆինանսավորում (ֆակտորինգ). 4) տրամադրել բանկային երաշխիքներ, բացել կամ իրականացնել հաշվարկներ ակրեդիտիվներով. 5) մատուցել վճարահաշվարկային ծառայություններ, այդ թվում՝ բացել, վարել, սպասարկել բանկային հաշիվներ, ներառյալ՝ բանկերի թղթակցային հաշիվները. 6) թողարկել, սպասարկել արժեթղթեր, իր անունից և իր հաշվին արժեթղթերով, ածանցյալ ֆինանսական գործիքներով գործարքներ կատարել. 7) մատուցել ներդրումային և ոչ հիմնական ծառայություններ՝ համաձայն «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի. 8) օրենքով սահմանված պահանջները բավարարելու դեպքում իրականացնել ներդրումային ֆոնդի (ներառյալ` կենսաթոշակային ֆոնդի) պահառության գործունեություն. 9) կառավարել այլ անձանց միջոցները (հավատարմագրային (լիազորագրային) կառավարում), բացառությամբ արժեթղթերի փաթեթի, որի կառավարումն իրականացվում է սույն մասի 7-րդ կետի համաձայն. 10) գնել, վաճառել, կառավարել բանկային ոսկի, ստանդարտացված ձուլակտորներ և հուշադրամ. 11) գնել, վաճառել, փոխանակել արտարժույթ. 12) իրականացնել լիզինգ. 13) ի պահ ընդունել թանկարժեք մետաղներ, ոսկերչական իրեր, փաստաթղթեր և այլ արժեքներ. 14) մատուցել ֆինանսական խորհրդատվություն, բացառությամբ արժեթղթերում ներդրումների հետ կապված խորհրդատվության, որն իրականացվում է սույն մասի 7-րդ կետի համաձայն. 15) ստեղծել և սպասարկել հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգ. 16) իրականացնել պարտքերի հավաքման հետ կապված գործողություններ. 17) իրացնել ապահովագրական վկայագրեր և (կամ) պայմանագրեր, օրենքով սահմանված կարգով իրականացնել ապահովագրական գործակալի գործառնություններ. 18) իրականացնել «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հաշվի օպերատորի գործառույթներ. 19) մատուցել «Կրիպտոակտիվների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կրիպտոակտիվներով ծառայություններ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 34 2. Կենտրոնական բանկը կարող է թույլատրել բանկերին՝ իրականացնելու սույն օրենքով ուղղակիորեն չնախատեսված գործունեություն կամ գործառնություններ, եթե դրանք բխում են կամ սերտորեն կապված են բանկային գործունեության կամ սույն գլխով նախատեսված գործառնությունների հետ, և եթե դրանք թույլատրելը չի հակասում սույն օրենքի նպատակներին և չի վտանգում բանկերի ավանդատուների և վարկատուների շահերը: Սույն մասով նախատեսված թույլտվության տրամադրման կարգը, պայմանները, ժամկետները և մերժման հիմքերը սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով. 3. Բանկերը կարող են կնքել քաղաքացիաիրավական ցանկացած գործարք, որն անհրաժեշտ կամ նպատակահարմար է իրենց՝ սույն օրենքով թույլատրված գործունեությունն իրականացնելու համար, և որը չի հակասում սույն հոդվածով սահմանված այլ պահանջների. 4. Բանկերը չեն կարող իրականացնել արտադրական, առևտրային և ապահովագրական գործունեություն, եթե օրենքով այլ բան սահմանված չէ. 5. Բանկը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված գործառնությունների, ինչպես նաև բանկային գործունեության բնականոն ընթացքն ապահովող այլ (օժանդակ) գործառնությունների կատարումն ամբողջությամբ կամ մասամբ կարող է որոշակի ժամկետով կամ անժամկետ պատվիրակել այլ իրավաբանական անձանց (կոնտրագենտ): Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված այն գործառնությունները, որոնք կարող են իրականացվել բացառապես որոշակի լիցենզիայի կամ հատուկ այլ թույլտվության առկայության պարագայում, չեն կարող պատվիրակվել, բացառությամբ այն դեպքերի, երբ պատվիրակման արդյունքում էականորեն կբարձրանա բանկի ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը, կնվազի տվյալ գործառնության գծով բանկի ծախսատարությունը, ինչպես նաև կբարձրանա մատուցվող ծառայության որակը: Սույն պարբերությամբ նշված գործառնությունները կարող են պատվիրակվել միայն համապատասխան լիցենզիա (թույլտվություն) ունեցող անձի: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 34 6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործառնությունների պատվիրակման համար բանկը պետք է ստանա Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը: Կենտրոնական բանկի նախնական համաձայնության տրամադրման կարգը, պայմանները և ժամկետները, ինչպես նաև համաձայնության մերժման հիմքերը սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով: Առանց Կենտրոնական բանկի նախնական համաձայնության ստացման գործառնությունների պատվիրակման գործարքն առ ոչինչ է. 7. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով կարող է սահմանվել սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված նախնական համաձայնության ստացման պարզեցված ընթացակարգ. 8. Կենտրոնական բանկը կարող է որոշակի ժամկետով կամ անժամկետ սահմանափակել սույն հոդվածի 5-րդ մասում նշված գործառնությունների պատվիրակումը, եթե պատվիրակումը վտանգում կամ կարող է վտանգել բանկի, բանկի հաճախորդների, այլ պարտատերերի շահերը կամ ֆինանսական համակարգի կայունությունը կամ կարող է խոչընդոտել Կենտրոնական բանկի կողմից արդյունավետ վերահսկողության իրականացմանը. 9. Բանկի նկատմամբ սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված վերահսկողության, ստուգման, վերստուգման, ուսումնասիրությունների իրականացման վերաբերյալ դրույթները տարածվում են նաև կոնտրագենտների վրա՝ սույն հոդվածի 5-րդ մասով նշված գործառնությունների իրականացման մասով: Ընդ որում, կոնտրագենտի կողմից Կենտրոնական բանկի վերահսկողության իրականացման խոչընդոտումը կարող է դիտվել նաև որպես բանկի կողմից ստուգման խոչընդոտում՝ առաջացնելով օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն բանկի նկատմամբ. 10. Սույն հոդվածի 5-րդ մասում նշված գործառնությունների պատվիրակման դեպքում բանկն իր հաճախորդների և երրորդ անձանց (այդ թվում՝ նաև Կենտրոնական բանկի) առջև պատասխանատվություն է կրում կոնտրագենտին պատվիրակված գործառնությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 34 11. Կենտրոնական բանկի գրավոր պահանջի դեպքում բանկը պարտավոր է գրությամբ նշված ժամկետներում փոփոխել կամ լուծել կոնտրագենտի հետ կնքված պատվիրակման պայմանագիրը, եթե պատվիրակումը վտանգում կամ կարող է վտանգել բանկի, բանկի հաճախորդների, այլ պարտատերերի շահերը կամ ֆինանսական համակարգի կայունությունը կամ կարող է խոչընդոտել Կենտրոնական բանկի կողմից արդյունավետ վերահսկողության իրականացմանը: |