Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ article 9 Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները փոստային կապի բնագավառում. Հայաստանի Հանրապետության կառավարությունը փոստային կապի բնագավառում` բ) սահմանում է փոստային կապի ազգային օպերատոր. գ) լիազորում է փոստային կապի ազգային օպերատորին մատուցելու փոստային կապի ունիվերսալ ծառայություններ, Համաշխարհային փոստային միության ակտերին համապատասխան միջազգային փոստային կապի ծառայություններ և կրելու Հայաստանի Հանրապետության փոստի խորհրդանիշը. դ) սահմանում է փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սակագների կարգավորման հետևանքով փոստային կապի ազգային օպերատորի չստացած եկամուտների փոխհատուցման կարգը. ե) սահմանում է փոստային կապի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմին. զ) իրականացնում է սույն օրենքով և իրավական այլ ակտերով իրեն վերապահված այլ լիազորություններ. է) հաստատում է փոստային կապի բնագավառում մոնիտորինգի իրականացման կարգը. ը) hաստատում է փոստային կապի օպերատորի գործունեության և սուրհանդակային կապի օպերատորի գործունեության կանոնակարգերը. թ) հաստատում է սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված տեխնոլոգիական սարքավորումներին և մեքենայացման, ավտոմատացման և տեղեկատվայնացման միջոցներին ներկայացվող նվազագույն պահանջները և դրանց միջոցով փոստային և սուրհանդակային կապի օպերատորներից, ինչպես նաև վերջիններիս միջոցով փոստային կապի և սուրհանդակային կապի ծառայություններից օգտվողներից հավաքվող փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը: |