Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 49 Հանրային ծառայության ստաժը. 1. Հանրային ծառայության ստաժը ներառում է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը պետական կամ համայնքային ծառայության պաշտոններում աշխատելու ողջ ժամանակահատվածը. 2. Հանրային ծառայության ստաժը ներառում է նաև պետական և համայնքային պաշտոններում աշխատանքը, ինչպես նաև սույն օրենքով սահմանված կարգով փորձագետ աշխատելու ժամանակահատվածները. 3. Հանրային ծառայության ստաժը չի ներառում օրենքով սահմանված կարգի խախտմամբ հանրային ծառայության և (կամ) պետական և համայնքային պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն օրենքի խախտմամբ պետական կամ համայնքային ծառայության պաշտոններում աշխատելու ողջ ժամանակահատվածը։ |