FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  137

Ներքին սպառման համար ապրանքների վերամշակման թույլտվության մեջ փոփոխություններ (լրացումներ) կատարելը.
1. Ներքին սպառման համար ապրանքների վերամշակման թույլտվության մեջ փոփոխությունների (լրացումների) անհրաժեշտության առաջացման դեպքում տրամադրված թույլտվության մեջ կարող են կատարվել փոփոխություններ (լրացումներ)՝ վերամշակման թույլտվությունն ստացած անձի կողմից վերամշակման թույլտվությունը տրամադրած մաքսային մարմին էլեկտրոնային եղանակով կամ թղթային կրիչով դիմում ներկայացվելու միջոցով.
2. Մաքսային մարմինն ուսումնասիրում է անձի կողմից առաջարկվող փոփոխությունները (լրացումները) երեք աշխատանքային օրվա ընթացքում և համաձայնության դեպքում վերամշակման թույլտվության մեջ կատարում է փոփոխություններ (լրացումներ).
3. Լրացուցիչ տեղեկատվության կամ հարցման անհրաժեշտության դեպքում սույն մասով սահմանված ժամկետը կասեցվում է այդ տեղեկատվության կամ հարցման պատասխանի ստացման ժամկետով.
4. Ներքին սպառման համար ապրանքների վերամշակման թույլտվության մեջ փոփոխությունների (լրացումների) կատարումը մերժվում է սույն օրենքի 136-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված հիմքերի առկայության դեպքում, որի մասին մաքսային մարմինը էլեկտրոնային եղանակով կամ թղթային կրիչով ծանուցում է անձին՝ նշելով մերժման հիմքերը.
5. Ներքին սպառման համար ապրանքների վերամշակման թույլտվության մեջ փոփոխություններ (լրացումներ) կատարելու համար սույն հոդվածին համապատասխան ներկայացվող դիմումի ձևը, ինչպես նաև այն էլեկտրոնային եղանակով ներկայացնելիս դրա կառուցվածքն ու ձևաչափը սահմանում է Կոմիտեն: