FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  17

Պրոբացիայի ծառայողին այլ պաշտոնի փոխադրելը կամ տեղափոխելը.
1. Պրոբացիայի ծառայողին այլ պաշտոնի տեղափոխելու, փոխադրելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածով սահմանված կարգով, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ.
2. Պրոբացիայի ծառայողը, ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված, առանց իր համաձայնության կարող է փոխադրվել`
    1) զբաղեցրած պաշտոնին համարժեք այլ պաշտոնի, այդ թվում՝ այլ տարածքային մարմնի պաշտոնի՝ տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո.
    2) իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանող խմբում ավելի ցածր պաշտոնի, եթե փոխադրումը կապված է կառուցվածքային փոփոխությունների կամ հաստիքների կրճատման հետ.
    3) զբաղեցրած պաշտոնին համարժեք այլ կամ ավելի ցածր պաշտոնի` առողջական վիճակից ելնելով` բժշկական եզրակացության հիման վրա.
3. Փորձաշրջանում գտնվող պրոբացիայի ծառայողը կարող է փոխադրվել այլ պաշտոնի միայն փորձաշրջանի ավարտից հետո.
4. Պրոբացիայի ծառայողներին սույն օրենքով սահմանված կարգով այլ պաշտոնի փոխադրում է Պրոբացիայի ծառայության պետը։