FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

article  51

Իրավաբանական անձի լուծարման գրանցումը.
1. Լուծարվող իրավաբանական անձի լուծարման հանձնաժողովը լուծարման գործընթացն ավարտելուց հետո սույն օրենքի 50-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերը ներկայացնում է գործակալություն՝ լուծարման պետական գրանցում կատարելու համար: 3. Գործակալությունը լուծարման գրանցում կատարելու մասին դիմում ստանալուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, հարցում է ուղարկում հարկային մարմին՝ պետական բյուջեի և սոցիալական ապահովագրության գծով իրավաբանական անձի պարտավորությունների բացակայությունը հավաստելու վերաբերյալ: Հարցումն ուղարկվում է ստացումը հաստատելու հնարավորություն տվող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունն ապահովող համակարգի միջոցով: Հարկային մարմինները պատասխանում են հարցմանը այն ստանալու օրվանից հետո` 20 օրվա ընթացքում: Հարկային մարմինների կողմից սույն կետով նախատեսված հարցմանը սահմանված ժամկետում չպատասխանելը կամ այլ պատասխան (բացի պարտավորությունների առկայությունից և դրանց հստակ չափից) ուղարկելը դիտվում է որպես պետական բյուջեի և սոցիալական ապահովագրության գծով լուծարվող իրավաբանական անձի պարտավորությունների բացակայության հավաստում.
4. Եթե լուծարման համար դիմած անձը փաստաթղթերի հետ ներկայացնում է նաև հարկային մարմնի տված տեղեկանք՝ պետական բյուջեի հանդեպ հարկերի և սոցիալական ապահովագրության գծով պարտավորությունների բացակայության մասին՝ տրված լուծարման հաշվեկշիռը հաստատելու օրը կամ ավելի ուշ, ապա սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հարցումը հարկային մարմին չի ուղարկվում.
5. Գործակալությունում ստուգվում են ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունն ու համապատասխանությունն օրենքի պահանջներին.
6. Ներկայացված փաստաթղթերի ստուգումից և սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հավաստումն ստանալուց հետո լուծարման պետական գրանցումը մերժելու հիմքեր չհայտնաբերելու դեպքում իրավաբանական անձի լուծարումը համարվում է գրանցված, և մեկ աշխատանքային օրվա ընթացքում գործակալությունում լուծարման մասին տեղեկությունները գրառվում են պետական միասնական գրանցամատյանում:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

article  51

7. Իրավաբանական անձի լուծարման մասին էլեկտրոնային փաստաթուղթը ուղարկվում է անձի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեին, ինչպես նաև հասանելի է դառնում համացանցում՝ տեղեկատվական համակարգում սույն օրենքի 47-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված համապատասխան ծածկագիրը մուտքագրելու պայմանով: Անձի պահանջով գործակալության ցանկացած սպասարկման գրասենյակում սույն օրենքով նախատեսված կարգով կարող է տրամադրվել լուծարման մասին տեղեկանքի պատճենը, որի իսկությունը հավաստվում է համապատասխան աշխատակցի ստորագրությամբ.
8. Իրավաբանական անձը համարվում է լուծարված, իսկ նրա գոյությունը` դադարած պետական գրանցման պահից: