FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  4

Ռազմական ոստիկանության խնդիրները.
1. Ռազմական ոստիկանությունը, օրենքին համապատասխան, ապահովում է՝
    1) հետաքննության իրականացումը զինված ուժերում` զինվորական հանցագործությունների վերաբերյալ գործերով, ինչպես նաև այն արարքների վերաբերյալ գործերով, որոնք կատարվել են զորամասի տարածքում կամ վերագրվում են ժամկետային ծառայության զինծառայողներին.
    2) զինծառայողների կողմից նախապատրաստվող կամ կատարվող հանցագործությունների նախականխումը, կանխումը և խափանումը.
    3) լիազոր մարմնին ամրացված պետական գույքի պահպանությունը.
    4) զինված ուժերի տրանսպորտային միջոցների նպատակային շահագործումը և անվտանգ երթևեկությունը.
    5) կայազորային մեկուսարանների և կայազորային կարգապահական վաշտերի գործունեությունը, ինչպես նաև այն զինծառայողների անվտանգությունը, որոնց նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառվել է պաշտպանության միջոց.
2. Ռազմական ոստիկանությունը, իր խնդիրներին համապատասխան, աջակցում է զինված ուժերում օրինականության և կարգապահության ամրապնդմանը, զորամասերում ու զինվորական կառավարման մարմիններում անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի ուսումնասիրմանը և իրավագիտակցության բարձրացմանը.
3. Ռազմական ոստիկանությունն իր խնդիրներն իրականացնելիս համագործակցում է իրավապահ մարմինների հետ.
4. Ռազմական ոստիկանության առջև այլ խնդիրներ կարող են դրվել միայն օրենքով: