Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 21 ԲԱՆԿԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ և պարտավորությունների ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ. 1. Բանկի ակտիվների կառուցվածքի փոփոխությունը կարող է նախատեսել` ա) վարկային պորտֆելի որակի բարելավում. բ) ակտիվների կառուցվածքի փոփոխում ըստ ժամկետների` համապատասխանեցնելով դրանք համապատասխան պարտավորությունների կատարումն ապահովող ժամկետների հետ. գ) բանկի ծախսերի, այդ թվում` պարտքերի սպասարկման և նրա կառավարման գծով իրականացվող ծախսերի կրճատում. դ) շահույթ չբերող ակտիվների, ինչպես նաև այն ակտիվների վաճառք, որոնց օտարումը չի խոչընդոտում բանկի կողմից բանկային գործառույթների պատշաճ իրականացմանը. ե) ակտիվների կառուցվածքի այլ բնույթի փոփոխություններ. 2. Բանկի պարտավորությունների (բացառությամբ սույն օրենքով նախատեսված զուտացման համաձայնությամբ ֆինանսական գործարքներից բխող պարտավորությունների) կառուցվածքի փոփոխությունը կարող է նախատեսել` ա) ընդհանուր և(կամ) կանոնադրական կապիտալի չափի մեծացում. բ) պարտավորությունների ընդհանուր կառուցվածքում ցպահանջ և կարճաժամկետ պարտավորությունների տեսակարար կշռի կամ չափի իջեցում. գ) պարտավորությունների ընդհանուր կառուցվածքում երկարաժամկետ և միջին ժամկետայնության պարտավորությունների տեսակարար կշռի մեծացում. դ) պարտավորությունների կառուցվածքի այլ բնույթի փոփոխություններ: |