Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 198 Նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով դատական ակտ կայացնելու առանձնահատկությունները. 1. Այն դեպքում, երբ վիճարկվում է որևէ նորմատիվ իրավական ակտի համապատասխանությունը դիմումում նշված ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտին, ապա վարչական դատարանը դատական ակտ կայացնելիս պարզում է վիճարկվող ակտի համապատասխանությունը նաև դիմումում չնշված այլ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին, եթե դա վերապահված չէ սահմանադրական դատարանի իրավասությանը. 2. Պարզելով վիճարկվող ակտի անհամապատասխանությունը դիմումում չնշված ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտին՝ վարչական դատարանը վիճարկվող ակտն անվավեր է ճանաչում նաև այդ հիմքով` անկախ հայցվորի պահանջից. 3. Սույն գլխով նախատեսված գործերով դատական ակտ կայացնելիս վարչական դատարանը պարզում է վիճարկվող ակտի (վիճարկվող դրույթի) իրավաչափությունը, մասնավորապես հաշվի առնելով՝ 1) իրավական ակտի պահանջվող տեսակը. 2) իրավական ակտն ընդունելու և գործողության մեջ դնելու` օրենքներով նախատեսված կարգի պահպանվածությունը. 3) մարդու և քաղաքացու՝ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների ու ազատությունների ապահովման և պաշտպանության, ազատ իրականացման անհրաժեշտությունը, դրանց սահմանափակումների թույլատրելիությունը. 4) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց լիազորությունների թույլատրելի սահմանները. 4. Նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի իրավաչափությունը պարզելիս վարչական դատարանը պարզում է նաև այդ դրույթի հետ համակարգային առումով փոխկապակցված տվյալ նորմատիվ իրավական ակտի այլ դրույթների իրավաչափությունը և, գալով եզրահանգման դրանց անվավերության վերաբերյալ, իրավասու է նաև այդ դրույթները ճանաչելու անվավեր: |