Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 229 Ճանաչման ընդհանուր պայմանները. 1. Ճանաչումը որոշակի անձի կամ օբյեկտի (առարկայի, փաստաթղթի, կենդանու, դիակի) ինքնությունը կամ նույնությունը պարզելու նպատակով այդ անձին կամ օբյեկտը ձերբակալված անձի, մեղադրյալի, տուժողի կամ վկայի ընկալմանը ներկայացնելն է. 2. Մինչև ճանաչումը քննիչը ճանաչողին նախապես հարցաքննում է ճանաչվող անձի կամ օբյեկտի հատկանիշների և այն հանգամանքների մասին, որոնցում ճանաչողն ընկալել է այդ անձին կամ օբյեկտը. 3. Ճանաչում չի կատարվում, իսկ կատարված ճանաչումը չի կարող համարվել իրավաչափ, եթե հարցաքննվելիս ճանաչողը նշել է այնպիսի հատկանիշներ, որոնք իրենց անորոշության պատճառով բավարար չեն ճանաչվող անձի կամ օբյեկտի նույնացման համար. 4. Կրկնակի ճանաչումն անթույլատրելի է: Ճանաչում չի կատարվում նաև այն դեպքում, երբ ճանաչողը վարույթի ընթացքում տեսել է ճանաչվող անձին կամ օբյեկտը. 5. Ճանաչման արձանագրության մեջ նշվում են ճանաչման ներկայացված անձի կամ առարկայի նկարագրությունը, ինչպես նաև այն հատկանիշները, որոնցով կատարվել է ճանաչումը: Ֆունկցիոնալ առանձնահատկություններով կամ ձայնով ճանաչում կատարելու դեպքում արձանագրությանը կցվում է նաև ճանաչման տեսաձայնագրությունը: |