FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  455

Մասնավոր մեղադրանքով հիմնական դատալսումները.
1. Մասնավոր մեղադրանքով հիմնական դատալսումներն անցկացվում են սույն օրենսգրքի 43-րդ և 44-րդ գլուխների վերաբերելի դրույթների կիրառմամբ` սույն հոդվածով սահմանված առանձնահատկություններով.
2. Մասնավոր մեղադրանքով հիմնական դատալսումների ընթացքում որպես մեղադրող հանդես է գալիս տուժողը, որը կրում է քրեական հայցում ներկայացված մեղադրանքն ապացուցելու պարտականություն.
3. Հիմնական դատալսումներն սկսվում են տուժողի կողմից քրեական հայցի ներկայացմամբ: Այնուհետև դատարանը մեղադրյալին հարցնում է` արդյոք նրան հասկանալի է մեղադրանքը, և արդյոք նա իրեն մեղավոր ճանաչում է: Դատարանը կողմերին բացատրում է մինչև դատավճիռ կայացնելու համար առանձին սենյակ հեռանալը հաշտության համաձայնություն կնքելու նրանց իրավունքը.
4. Հաշտության դեպքում նրանց կազմած համաձայնության հիման վրա դատարանը կայացնում է այն հաստատելու մասին որոշում՝ համոզվելով, որ այն համապատասխանում է օրենքին, կայացվել է կամավոր, հաշտության էության և իրավական հետևանքների գիտակցմամբ: Հակառակ դեպքում հիմնական դատալսումները շարունակվում են.
5. Մինչև դատավճիռ կայացնելու համար դատարանի առանձին սենյակ հեռանալը տուժողն իրավունք ունի լրիվ կամ մասնակի հրաժարվելու մեղադրանքից: Եթե մեղադրյալը ներկայացրել է իր գրավոր բացատրությունները և միջնորդել հիմնական դատալսումներն անցկացնել առանց իր մասնակցության, ապա տուժողի կարծիքը լսելուց հետո դատարանն իրավասու է հիմնական դատալսումներն իրականացնելու մեղադրյալի բացակայությամբ.
6. Մասնավոր մեղադրանքի վարույթով լրացուցիչ դատալսումներ չեն անցկացվում: