FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  894

Ֆինանսավորում ստանալու նպատակով զիջված դրամական պահանջը.
1. Տրամադրված ֆինանսավորման համար զիջման առարկա կարող է լինել ինչպես այն դրամական պահանջը, որի վճարման ժամկետը վրա է հասել (ներկա պահանջ), այնպես էլ դրամական միջոցներ ստանալու` ապագայում ծագելիք իրավունքը (ապագա պահանջ): Զիջման առարկա դրամական պահանջը ֆինանսական գործակալի հետ հաճախորդի կնքած պայմանագրում պետք է որոշվի այնպես, որ հնարավորություն ընձեռվի նույնացնել գոյություն ունեցած պահանջը պայմանագիրը կնքելու, իսկ ապագա պահանջը` ոչ ուշ, քան այն ծագելու պահին.
2. Ապագա դրամական պահանջի զիջման դեպքում այն համարվում է ֆինանսական գործակալին փոխանցված` պայմանագրով նախատեսված պահանջի զիջման առարկա դրամական միջոցները պարտապանից ստանալու իրավունքը ծագելուց հետո: Եթե դրամական պահանջի զիջումը պայմանավորված է որոշակի իրադարձությամբ, այն ուժի մեջ է մտնում այդ իրադարձությունը վրա հասնելուց հետո: Այդ դեպքերում դրամական պահանջի զիջման համար լրացուցիչ ձևակերպում չի պահանջվում: