FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  638

Վարձատուի պարտականությունները` տրանսպորտային միջոցի կառավարման և տեխնիկական շահագործման ոլորտում.
1. Վարձակալին մատուցվող` տրանսպորտային միջոցի կառավարման և տեխնիկական շահագործման վարձատուի ծառայությունները պետք է ապահովեն դրա բնականոն և անվտանգ շահագործումը պայմանագրում նշված վարձակալության նպատակներին համապատասխան: Անձնակազմով տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագրով կարող է նախատեսվել վարձակալին մատուցվող ծառայությունների ավելի լայն շրջանակ.
2. Տրանսպորտային միջոցի անձնակազմը և նրա որակավորումը պետք է համապատասխանեն կողմերի համար պարտադիր կանոնների պահանջներին ու պայմանագրի պայմաններին, իսկ եթե կողմերի համար պարտադիր կանոններով այդպիսի պահանջներ չեն սահմանվել, ապա` տվյալ տեսակի տրանսպորտային միջոցի շահագործման սովորական պահանջներին ու պայմանագրի պայմաններին.
3. Անձնակազմի անդամները համարվում են վարձատուի աշխատողներ: Նրանք ենթարկվում են կառավարմանը և տեխնիկական շահագործմանը վերաբերող` վարձատուի կարգադրություններին ու տրանսպորտային միջոցի առևտրային շահագործմանը վերաբերող` վարձակալի կարգադրություններին.
4. Անձնակազմի անդամների ծառայությունները վճարում է վարձատուն, եթե այլ բան նախատեսված չէ վարձակալության պայմանագրով: