Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 191 Արժեթղթերի պահառությունը. 1. Արժեթղթերի պահառությունը (այսուհետ նաև՝ պահառություն) արժեթղթերի պահպանության և արժեթղթերի նկատմամբ սեփականության և այլ գույքային իրավունքների հաշվառման և փոխանցման գործունեությունն է. 2. Եթե արժեթղթերի պահպանությունը (ի պահ հանձնումը) միաժամանակ չի իրականացվում այդ արժեթղթերի նկատմամբ իրավունքների հաշվառմամբ, ապա սույն օրենքի իմաստով այն չի համարվում պահառություն. 3. Արժեթղթերի պահառու (այսուհետ նաև՝ պահառու) է համարվում պահառություն իրականացնող անձը: Սույն բաժնի՝ պահառուներին և պահառությանը վերաբերող դրույթները կիրառվում են նաև Կենտրոնական դեպոզիտարիայի և նրա կողմից պահառության իրականացման նկատմամբ. 4. Ներդրումային ֆոնդի պահառուների և նրանց կողմից ֆոնդի ակտիվների պահառության իրականացման հետ կապված առանձնահատկությունները սահմանվում են «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: |