Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 27 Լուծարման կարգը. 1. Լուծարման հանձնաժողովի ձևավորման պահից նրան են անցնում կոոպերատիվի գործադիր մարմնի լիազորությունները: Լուծարվող կոոպերատիվի անունից դատարանում հանդես է գալիս լուծարման հանձնաժողովը. 2. Լուծարման հանձնաժողովը http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հայտարարություն է զետեղում կոոպերատիվի լուծարման և պարտատերերի պահանջների ներկայացման կարգի ու ժամկետների մասին: Այդ ժամկետը չի կարող պակաս լինել երկու ամսից՝ սկսած լուծարման մասին հայտարարության հրապարակման պահից, որը համարվում է կոոպերատիվի լուծարման գործընթացի սկիզբը. 3. Լուծարման հանձնաժողովն իրականացնում է կոոպերատիվի գույքի վերագնահատումը, միջոցներ է ձեռնարկում պարտատերերի հայտնաբերման և դեբիտորական պարտքերի ստացման ուղղությամբ, ինչպես նաև պատշաճ ծանուցում է պարտատերերին կոոպերատիվի լուծարման մասին. 4. Պարտատերերի՝ պահանջներ ներկայացնելու ժամկետի ավարտից հետո լուծարման հանձնաժողովը կազմում է միջանկյալ լուծարման հաշվեկշիռ, որը տեղեկություններ է պարունակում լուծարվող կոոպերատիվի գույքի կազմի, պարտատերերի ներկայացրած պահանջների, ինչպես նաև պահանջների քննարկման արդյունքների մասին. 5. Միջանկյալ լուծարման հաշվեկշիռը հաստատում է կոոպերատիվի ընդհանուր ժողովը. 6. Եթե լուծարվող կոոպերատիվի դրամական միջոցները բավարար չեն պարտատերերի պահանջները բավարարելու համար, ապա լուծարման հանձնաժողովը հրապարակային սակարկություններով իրականացնում է կոոպերատիվի սեփականություն հանդիսացող գույքի վաճառքը. 7. Լուծարվող կոոպերատիվի պարտականությունների վերաբերյալ պարտատիրոջ հայցով դատարան դիմելու դեպքում կոոպերատիվի գույքը ենթակա չէ բաժանման կոոպերատիվի անդամների միջև մինչև դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելը. 8. Պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո լուծարման հանձնաժողովը կազմում է լուծարման հաշվեկշիռ, որը հաստատում է կոոպերատիվի ընդհանուր ժողովը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 27 9. Լուծարման հանձնաժողովը հաստատված լուծարման հաշվեկշիռն օրենքով սահմանված մյուս փաստաթղթերի հետ ներկայացնում է իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմին՝ կոոպերատիվի լուծարման պետական գրանցում կատարելու համար. 10. Լուծարման հանձնաժողովը իրավունք ունի լուծարային հաշվեկշիռը կազմելուց հետո պահանջները չբավարարվելու դեպքում պահանջ ներկայացնելու կոոպերատիվի անդամների դեմ իրենց լրացուցիչ վճարի չմուծված մասի սահմաններում կոոպերատիվի առաջացած պարտավորությունները կատարելու մասին. 11. Կոոպերատիվի լուծարումը համարվում է ավարտված, և նրա գոյությունը դադարեցված այդ մասին պետական գրանցման պահից. 12. Լուծարման գործընթացի ավարտից հետո կոոպերատիվի մնացորդային ակտիվները փոխանցվում են կոոպերատիվի անդամներին` իրենց փայերին համապատասխան, եթե այլ բան նախատեսված չէ կանոնադրությամբ: |