FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

article  27

Կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողի իրավունքներն ու պարտականությունները.
1. Կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողն իրավունք ունի՝
    ա) ծառայողական քննությանը մասնակցելու պահից ծանոթանալու իր իրավունքներին և պարտականություններին, ինչը վավերացվում է իր ստորագրությամբ.
    բ) իմանալու, թե ինչի համար է մեղադրվում.
    գ) բացարկ հայտնելու ծառայողական քննություն իրականացնող անձին, եթե կան հանգամանքներ, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ ծառայողական քննություն իրականացնող անձն ուղղակիորեն կամ անուղղակիորեն շահագրգռված է ծառայողական քննության ելքով.
    դ) ծառայողական քննության ցանկացած փուլում միջնորդություններ ներկայացնելու առանձին գործողություններ կատարելու, ինչպես նաև ծառայողական քննության նյութերին իր դիմումը հիմնավորող` սույն օրենքով նախատեսված փաստական տվյալներ կցելու և դրանց ընթացք տալու վերաբերյալ.
    ե) ծանոթանալու իր մասնակցությամբ կատարված գործողությունների ընթացքի, բովանդակության, արդյունքների վերաբերյալ կազմված տեղեկանքներին կամ արձանագրություններին և դրանց կապակցությամբ ներկայացնելու առաջարկություններ ու դիտողություններ.
    զ) մինչև ծառայողական քննության ավարտը ծանոթանալու ծառայողական քննության նյութերին (բացառությամբ պետական գաղտնիք պարունակող տվյալների), ներառյալ` ծառայողական քննության արդյունքներով կազմված եզրակացությանը, սույն օրենքով սահմանված կարգով այն բողոքարկելու.
2. Կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողը պարտավոր է՝
    ա) ծառայողական քննություն իրականացնող անձի պահանջով ներկայանալ ծառայողական քննության իրականացման վայր և տալ գրավոր կամ բանավոր բացատրություններ (ըստ պահանջի), անհրաժեշտության դեպքում` նաև լրացուցիչ բացատրություններ, մասնակցել այլ անհրաժեշտ գործողությունների և ստորագրությամբ հաստատել դրանց կապակցությամբ կազմված արձանագրությունների (տեղեկանքների) ճշտությունը, իսկ ստորագրելուց հրաժարվելու դեպքում ներկայացնել գրավոր պատճառաբանություն.
    բ) ծառայողական քննություն իրականացնող անձի պահանջով ներկայացնել իր մոտ եղած` ծառայողական քննությանն անհրաժեշտ առարկաները և փաստաթղթերը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

article  27

բ.1) ծառայողական քննություն իրականացնող մարմնի պահանջով ենթարկվել բժշկական ստուգման և հնարավորություն ընձեռել վերցնելու արյան, մազերի, մարմնի արտաթորությունների նմուշներ.
    գ) ենթարկվել ծառայողական քննություն իրականացնող անձի՝ սույն օրենքով սահմանված պահանջներին: Ծառայողական քննության ընթացքում կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողն ունի սույն օրենքով իրեն վերապահված այլ իրավունքներ և պարտականություններ: