FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  64

Մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ընդհանուր ապահովումը.
1. Այն դեպքում, երբ միևնույն անձի կողմից որոշակի ժամանակահատվածում կատարվում է մի քանի մաքսային գործառնություն, մաքսային բոլոր այդպիսի գործառնությունները կատարելու դեպքում առաջացող՝ մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարումն ապահովելու համար կարող է տրամադրվել մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ընդհանուր ապահովում.
2. Մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ընդհանուր ապահովումը կարող է կիրառվել, եթե՝
    1) մաքսային բոլոր գործառնությունները կատարվում են այն անդամ պետության տարածքում, որի մաքսային մարմնին տրամադրվել է ընդհանուր ապահովումը.
    2) մաքսային գործառնությունները կատարվում են մի քանի անդամ պետությունների տարածքներում՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրում (տրանսպորտային փոխադրում) իրականացնելիս.
3. Մաքսային մարմիններն ընդունում են մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ընդհանուր ապահովումը, եթե այդպիսի ընդհանուր ապահովման հաշվին սույն Օրենսգրքի 69-րդ հոդվածին համապատասխան մաքսատուրքերի, հարկերի բռնագանձում իրականացնող ցանկացած մաքսային մարմնի կողմից կարող են բռնագանձվել այն մաքսատուրքերը, հարկերը, որոնք վճարելու պարտավորության կատարումն ապահովվում է այդպիսի ընդհանուր ապահովմամբ.
4. Այն դեպքում, երբ մաքսային բոլոր գործառնությունները կատարվում են այն անդամ պետության տարածքում, որի մաքսային մարմնին տրամադրվել է ընդհանուր ապահովումը, մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ընդհանուր ապահովումը կիրառելու կարգը սահմանվում է տվյալ անդամ պետության օրենսդրությամբ: Անդամ պետության օրենսդրությամբ այդպիսի կարգ սահմանելու դեպքում կարող են սահմանվել այն դեպքերն ու պայմանները, որոնց պարագայում այն մաքսատուրքերի, հարկերի ընդհանուր չափը, որոնք վճարելու պարտավորության կատարումն ապահովվում է այդպիսի ընդհանուր ապահովմամբ, գերազանցում է այդպիսի ընդհանուր ապահովման չափը և այդպիսի գերազանցման սահմանները:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  64

5. Մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ընդհանուր ապահովումը կիրառելու կարգն այն դեպքում, երբ մաքսային գործառնությունները կատարվում են մի քանի անդամ պետությունների տարածքներում՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրում (տրանսպորտային փոխադրում) իրականացնելիս, սահմանվում է սույն Օրենսգրքի 146-րդ և 147-րդ հոդվածներին համապատասխան: