FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  177

Ապրանքները «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու և այդ մաքսային ընթացակարգին համապատասխան օգտագործելու պայմանները.
1. Ապրանքները «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմաններն են՝
    1) Միության մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման պայմանների մասին անդամ պետության լիազորված մարմնի կողմից տրված և սույն Օրենսգրքի 181-րդ հոդվածով սահմանված տեղեկություններ պարունակող փաստաթղթի առկայությունը: Որպես այդպիսի փաստաթուղթ կարող է օգտագործվել ապրանքների հայտարարագիրը, եթե «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգի կիրառման նպատակն ապրանքների վերանորոգումն է.
    2) «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպված Միության ապրանքները դրանց վերամշակման արդյունքներում մաքսային մարմինների կողմից նույնականացնելու հնարավորությունը՝ բացառությամբ վերամշակման արդյունքները համարժեք օտարերկրյա ապրանքներով փոխարինելու դեպքերի, ինչպես որ դրանք սահմանված են սույն Օրենսգրքի 183-րդ հոդվածում՝ սույն Օրենսգրքի նշված հոդվածին համապատասխան.
    3) արտահանման մաքսատուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովման տրամադրումը՝ սույն Օրենսգրքի 9-րդ գլխին համապատասխան՝ բացառությամբ այն դեպքերի, երբ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ արտահանման մաքսատուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովում չի տրամադրվում.
    4) արգելքների և սահմանափակումների պահպանումը՝ սույն Օրենսգրքի 7-րդ հոդվածին համապատասխան.
2. «Մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների օգտագործման պայմաններն են՝
    1) «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողության համար սահմանված ժամկետի պահպանումը.
    2) «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հետ Միության մաքսային տարածքից դուրս վերամշակման գործողություններ իրականացնելիս սույն Օրենսգրքի 179-րդ հոդվածի դրույթների պահպանումը:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  177

3. Սույն գլխի կիրառման նպատակներով «վերամշակման արդյունքներում Միության ապրանքների նույնականացում մաքսային մարմնի կողմից» նշանակում է սույն Օրենսգրքի 180-րդ հոդվածով սահմանված եղանակներից մեկով այն փաստի սահմանումը, որ վերամշակման արդյունքներ ստանալու նպատակով Միության մաքսային տարածքից դուրս վերամշակման գործողությունների են ենթարկվել այն ապրանքները, որոնք ձևակերպվել են «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով: