FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ

article  10

Փոստային կապի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի իրավասությունները. Հայաստանի Հանրապետությունում փոստային կապի բնագավառում պետական կառավարումը և կարգավորումն իրականացնում է փոստային կապի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազորված մարմին): Լիազորված մարմինը՝
    ա) իրականացնում է փոստային կապի բնագավառում պետական քաղաքականություն.
    բ) օրենքով սահմանված կարգով իրականացնում է փոստային կապի գործունեության լիցենզավորում.
    գ) սահմանում է Հայաստանի Հանրապետության փոստային նամականիշերի պատկերը, թեման.
    դ) հաստատում է փոստային վճարման պետական նշանների նմուշները, անվանագները, տպաքանակը, գործողության ժամկետները և կազմակերպում է դրանց հրատարակումն ու տարածումը.
    ե) սահմանում է փոստային օբյեկտների դասիչները.
    զ) սահմանում է նամակագրական թղթակցության` փոստարկղերից հավաքման հաճախականությունը և փոստային առաքանիների անցման, դրամական միջոցների փոստային փոխադրությունների իրականացման հսկիչ ժամկետները.
    է) ապահովում է գործող փոստային կապի ցանցերի գործունեությունը ռազմական դրության ժամանակ և արտակարգ իրավիճակներում.
    ը) իրականացնում է գործող լիցենզիաների պահանջների և փոստային կապի ծառայությունների մատուցման կանոնների կիրառման նկատմամբ հսկողություն.
    թ) իր իրավասության սահմաններում իրականացնում է փոստային կապի բնագավառում Հայաստանի Հանրապետության միջազգային համագործակցությունը և ներկայացնում Հայաստանի Հանրապետության շահերը փոստային կապի միջազգային կազմակերպություններում.
    ժ) աջակցում է փոստային կապի և (կամ) սուրհանդակային կապի ծառայությունների շուկայում ազատ և հավասար մրցակցությանը.
    ժա) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ.
    ժբ) հաստատում է փոստային կապի օպերատորների փոստային կապի երթուղիները և չվացուցակները.
    ժգ) մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում փոստային կապի օպերատորի գործունեության և սուրհանդակային կապի օպերատորի գործունեության կանոնակարգերը.
    ժդ) իրականացնում է հսկողություն փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման պարտավորության կատարման նկատմամբ.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ

article  10

ժե) հաստատում է Հայաստանի Հանրապետության փոստային վճարման պետական նշանների հրատարակման և գործողության մեջ դնելու, ինչպես նաև հատուկ փոստային դրոշմակների կիրառման կարգը.
    ժզ) հաստատում է փոստային կապի գործունեության ոլորտի հաշվետվությունների և վիճակագրական տվյալների ներկայացման և վերլուծության իրականացման կարգը.
    ժէ) հաստատում է փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման որակի նորմատիվները: