Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 138 «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների վերամշակման թույլտվության հետկանչը (չեղարկումը). 1. Ներքին սպառման համար ապրանքների վերամշակման թույլտվությունը կարող են հետ կանչել (չեղարկել) մաքսային մարմինները, եթե՝ 1) հայտարարատուն չի պահպանում մաքսային ընթացակարգի պայմանները․ 2) մաքսային մարմիններին հայտնի են դարձել փաստեր, որոնք հավաստում են, որ ներքին սպառման համար ապրանքների վերամշակման թույլտվության ստացման համար մաքսային մարմիններ ներկայացվել են անարժանահավատ տեղեկություններ, և որոնք ազդել են մաքսատուրքի, հարկերի և մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ վճարների մեծության վրա․ 3) ներքին սպառման համար ապրանքների վերամշակման թույլտվություն ստացած անձը թույլտվությունն ստանալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, չի իրականացրել վերամշակման ենթակա ապրանքների ներմուծում «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով. 2. Մինչև ներքին սպառման համար ապրանքների վերամշակման թույլտվության՝ սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով հետկանչը (չեղարկումը) մաքսային մարմինը թույլտվությունն ստացած անձին էլեկտրոնային եղանակով կամ թղթային կրիչով ուղարկում է ծանուցում վերամշակման թույլտվությունը հետ կանչելու մտադրության վերաբերյալ. 3. Մաքսային մարմինը սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ծանուցումն ուղարկելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, ներքին սպառման համար ապրանքների վերամշակման թույլտվություն ստացած անձի կողմից ապրանքների ներմուծմանն ուղղված որևէ գործողություն չկատարվելու դեպքում վերամշակման թույլտվությունը հետ է կանչում (չեղարկում է). 4. Մաքսային մարմինների կողմից ներքին սպառման համար ապրանքների վերամշակման թույլտվության հետկանչի (չեղարկման) վերաբերյալ որոշումը գործում է դրա ընդունման պահից, ընդ որում, հետ կանչված (չեղարկված) թույլտվության հիման վրա ապրանքների ներմուծումը «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով չի թույլատրվում: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 138 5. Ներքին սպառման համար ապրանքների վերամշակման թույլտվության հետկանչի (չեղարկման) դեպքում հայտարարատուն պարտավոր է 10 աշխատանքային օրվա ընթացքում «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա, վերամշակման չենթարկված ապրանքները վերահայտարարագրել «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով. 6. «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների վերամշակումից ստացված արդյունքը թույլատրվում է ձևակերպել «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով. 7. Եթե մաքսային մարմինների ընդունած՝ ներքին սպառման համար ապրանքների վերամշակման թույլտվության հետկանչի (չեղարկման) որոշումը վերադասության կարգով կամ բողոքարկման արդյունքով ճանաչվում է ոչ իրավաչափ, ապա այդ որոշման անվավեր ճանաչվելու դեպքում վերամշակման թույլտվության գործողությունը վերականգնում են մաքսային մարմինները սույն մասով սահմանված որոշումն անվավեր ճանաչվելու օրվանից. 8. «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում, դադարում և կասեցվում է Միության մաքսային օրենսգրքի 197-րդ հոդվածին համապատասխան: |