Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 329 Հետազոտման համար նմուշներ կամ փորձանմուշներ վերցնելը. 1. Մաքսային իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության ընթացքում մաքսային մարմինների պաշտոնատար անձինք իրավունք ունեն վերցնելու նմուշներ կամ փորձանմուշներ, եթե դրանց հետազոտումն անհրաժեշտ է գործի քննության համար. 2. Նմուշներ կամ փորձանմուշներ վերցնելու մասին կայացվում է որոշում, որտեղ նշվում են որոշումը կայացնողի պաշտոնը, անունը և ազգանունը, որտեղից, ինչ չափով, ինչ նմուշներ կամ փորձանմուշներ պետք է վերցվեն և անհրաժեշտ այլ հանգամանքներ. 3. Մաքսային մարմնի պաշտոնատար անձը մասնակիցների և ընթերակաների ներկայությամբ կատարում է բոլոր անհրաժեշտ գործողությունները և վերցնում նմուշներ կամ փորձանմուշներ: Բացի փաստաթղթերից, նմուշները (փորձանմուշները) փաթեթավորվում և կնքվում են. 4. Նմուշներ կամ փորձանմուշներ վերցնելու մասին կազմվում է համապատասխան արձանագրություն, որում նշվում են կատարված բոլոր գործողությունները, կիրառված մեթոդներն ու միջոցները, ինչպես նաև վերցված նմուշների կամ փորձանմուշների տեսակները: |