FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

article  14

ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀԱՅՏԻ ՄԵՐԺՈՒՄԸ. Պետական սեփականություն համարվող մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման հայտը մերժվում է, եթե`
    1) ժամանակավոր արտահանման ներկայացված մշակութային արժեքների վրա տարածվում է սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի գործողությունը.
    2) փորձաքննության եզրակացության հիման վրա ժամանակավոր արտահանման ներկայացված մշակութային արժեքների պահպանվածության աստիճանը թույլ չի տալիս փոփոխել նրանց պահպանման պայմանները.
    3) մշակութային արժեքը գտնվում է արգելանքի տակ.
    4) այն պետությունում, ուր նախատեսվում է ժամանակավոր արտահանել մշակութային արժեքները, տեղի է ունեցել բնական աղետ, առկա են զինված ընդհարումներ կամ մշակութային արժեքների պահպանության ապահովմանը խոչընդոտող իրավիճակներ.
    5) չեն ներկայացվել սույն օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված փաստաթղթերը: