FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

article  24

Արտոնագրից բխող բացառիկ իրավունքը.
1. Արտոնագրով արտոնագրատիրոջը բացառիկ իրավունք է տրվում գյուտն օգտագործելու իր հայեցողությամբ, եթե դա չի խախտում այլ արտոնագրատերերի իրավունքները, ինչպես նաև երրորդ անձանց արգելելու`
    1) եթե արտոնագրի առարկան արտադրանք է` առանց իր թույլտվության պատրաստել, օգտագործել, քաղաքացիական շրջանառության մեջ մտցնել, առաջարկել վաճառքի, վաճառել կամ ներմուծել կամ նշված գործողություններից մեկի նպատակով ձեռք բերել այդ արտադրանքը.
    2) եթե արտոնագրի առարկան եղանակ է` առանց իր թույլտվության օգտագործել այդ եղանակը կամ առաջարկել այդպիսի օգտագործում, երբ երրորդ անձը գիտի թույլտվության անհրաժեշտության մասին, կամ դրա հանգամանքներն ակնհայտ են, ինչպես նաև քաղաքացիական շրջանառության մեջ մտցնել, առաջարկել վաճառքի կամ վաճառել այդ եղանակով անմիջականորեն ստացված արտադրանքը, օգտագործել, ներմուծել կամ նշված գործողություններից մեկի նպատակով ձեռք բերել այդ արտադրանքը.
2. Գյուտը համարվում է արտադրանքում կամ եղանակում օգտագործված, եթե արտադրանքը ներառում է, իսկ եղանակում կիրառված է գյուտի հավակնության սահմանման անկախ կետի յուրաքանչյուր հատկանիշը կամ վերջինիս համարժեքը, որը մինչև գյուտի առաջնության թվականը տեխնիկայի տվյալ բնագավառում հայտնի է դարձել որպես այդպիսին.
3. Գյուտի օգտագործված լինելը որոշելիս հավակնության սահմանման մեկնաբանումը կատարվում է սույն հոդվածի 9-րդ և 10-րդ մասերի համաձայն.
4. Գյուտի արդյունքում յուրահատուկ հատկանիշներ ձեռք բերած կենսաբանական նյութի արտոնագրից բխող պահպանությունը տարածվում է վերարտադրման կամ բազմացման եղանակով այդ կենսաբանական նյութից ստացված նույնական կամ դիվերգենտ (տարբերվող) ձև ունեցող միևնույն յուրահատուկ հատկանիշները ձեռք բերած ցանկացած կենսաբանական նյութի վրա:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

article  24

5. Գյուտի արդյունքում յուրահատուկ հատկանիշներ ձեռք բերած կենսաբանական նյութի ստացման եղանակի արտոնագրից բխող պահպանությունը տարածվում է անմիջականորեն այդ եղանակով ստացված կենսաբանական նյութի վրա և վերարտադրման կամ բազմացման եղանակով անմիջականորեն այդ կենսաբանական նյութից ստացված նույնական կամ դիվերգենտ (տարբերվող) ձև ունեցող և միևնույն յուրահատուկ հատկանիշները ձեռք բերած ցանկացած այլ կենսաբանական նյութի վրա.
6. Գենետիկական տեղեկատվություն պարունակող կամ դրանից բաղկացած արտադրանքի արտոնագրից բխող պահպանությունը տարածվում է ցանկացած նյութի վրա, բացառությամբ սույն օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետում նշվածի, որի մեջ այդ արտադրանքը ներառված է, և որը պարունակում է այդ գենետիկական տեղեկատվությունը և կատարում է դրա ֆունկցիան.
7. Արտադրանքի ստացման եղանակի արտոնագրի գործողությունը տարածվում է նաև անմիջականորեն այդ եղանակով ստացված արտադրանքի վրա: Ընդ որում, արտադրանքը համարվում է արտոնագրված եղանակով ստացված, եթե ապացուցված չէ, որ դա ստացվել է այլ եղանակով: Այս դեպքում ապացուցման պարտավորությունը դրվում է պատասխանողի վրա, եթե արտոնագրված եղանակով ստացված արտադրանքը նոր է.
8. Արտոնագիրն արտոնագրատիրոջն իրավունք է տալիս նաև արգելելու երրորդ անձանց` առանց իր համաձայնության այլ անձի փոխանցել կամ ոչ իրավասու անձանց առաջարկել գյուտի համար կարևոր տարրերը գյուտն օգտագործելու նպատակով այն դեպքում, երբ երրորդ անձը գիտի, կամ հանգամանքների բերումով ակնհայտ է դառնում, որ այդ տարրերը հնարավորություն են տալիս գյուտն օգտագործելու և օգտագործվում են այդ նպատակով: Այս դրույթը չի կիրառվում, երբ նշված տարրերը շուկայում առկա սովորական արտադրանք են, քանի դեռ երրորդ կողմը շահագրգիռ անձին չի դրդել կատարելու սույն հոդվածի 1-ին մասով արգելված գործողությունները:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

article  24

9. Արտոնագրից բխող իրավական պահպանության ծավալը և գյուտին տրվող ժամանակավոր իրավական պահպանության ծավալը որոշվում են հավակնության սահմանման այն ծավալով, որը մատչելի է դարձել հանրությանը (հրապարակվել է), պայմանով, որ այն չի գերազանցում սկզբնական հայտում նշված հավակնությունները: Գյուտի նկարագրությունը և գծագրերն օգտագործվում են միայն հավակնության սահմանման մեկնաբանման համար.
10. Հավակնության սահմանման մեկնաբանումը կայանում է ոչ միայն դրա ոչ պարզ կամ անորոշ դրույթների հաղթահարման, այլ նաև դրա լիարժեք և իրական բովանդակության որոշման մեջ: Միևնույն ժամանակ, բացառվում են հավակնության սահմանման ինչպես բառացի (սահմանափակող), այնպես էլ ծայրահեղ լայն (հաշվի առնելով ամբողջ նկարագրությունը և գծագրերը, նպատակ ունենալով բացահայտելու ընդհանուր գյուտարարական մտահղացումը) մեկնաբանությունները: