FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ

article  41.1

Ծանուցումները.
1. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրականացվող վերլուծության և վարույթների շրջանակում անձին ծանուցում է «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով կամ թղթային կամ էլեկտրոնային եղանակով կամ ծանուցվող անձի մասնակցությամբ` այդ մասին փաստաթուղթ կազմելով, կամ ծանուցվողի համաձայնությամբ` այլ եղանակով.
2. Թղթային ծանուցումը հանձնվում է անմիջականորեն կամ փոստով` ծանուցվող անձի կողմից հայտարարագրում կամ դիմումում նշված հասցեով: Էլեկտրոնային ծանուցումն ուղարկվում է ծանուցվող անձի նշած էլեկտրոնային փոստի հասցեով կամ հեռախոսահամարին: Էլեկտրոնային ծանուցումը պատշաճ է, եթե առկա է էլեկտրոնային ծանուցումն ստանալու մասին էլեկտրոնային հավաստում: