Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 46 2) նախապես համաձայնություն է տվել մասնակցելու հանցագործությանը որպես համակատարող, սակայն մյուս համակատարողի կողմից հանցանքը կատարելու ընթացքում, անմիջականորեն չմասնակցելով հանցանքի կատարմանը, իր ներկայությամբ ամրապնդել է կատարողի` հանցանք կատարելու վճռականությունը, 3) օժանդակել է հանցագործությանն այնպիսի անձի միջոցով, որն օրենքի ուժով ենթակա չէ քրեական պատասխանատվության կամ գործել է անզգուշությամբ կամ 4) հատուկ սուբյեկտի դրդմամբ կատարել է հատուկ սուբյեկտով հանցագործության օբյեկտիվ կողմը, որի սուբյեկտ ինքը չի համարվում, կամ հատուկ սուբյեկտի հետ համատեղ մասնակցել է հատուկ սուբյեկտով հանցագործության օբյեկտիվ կողմի կատարմանը, եթե բացակայել են սույն օրենսգրքի 48-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ կամ 6-րդ մասով նախատեսված պայմանները, որոնց ուժով անձը հատուկ սուբյեկտով հանցագործության օժանդակող չի համարվում: |
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 46 Հանցակիցների տեսակները. 1. Հանցակիցներ են համարվում կատարողը, դրդիչը, կազմակերպիչը և օժանդակողը. 2. Կատարող է համարվում այն անձը, որն անմիջականորեն կատարել է հանցանքը կամ դրա կատարմանը մասնակցել է այլ անձի (համակատարողի) հետ համատեղ, ինչպես նաև հանցանքը կատարել է այնպիսի անձի օգտագործելու միջոցով, որն օրենքի ուժով ենթակա չէ քրեական պատասխանատվության կամ ենթակա չէ քրեական պատասխանատվության տվյալ հանցագործության համար որպես կատարող կամ հանցանքը կատարել է անզգուշությամբ. 3. Դրդիչ է համարվում այն անձը, որը մեկ ուրիշին դրդել է հանցանք կատարելու` համոզելու, նյութապես շահագրգռելու, սպառնալիքի միջոցով կամ այլ եղանակով. 4. Դրդիչ է համարվում նաև այն անձը, որը մեկ ուրիշին դրդել է դրդչության կամ մեկ ուրիշին դրդել է հանցանք կատարելու` դրդելու համար օգտագործելով այնպիսի անձի, որն օրենքի ուժով ենթակա չէ քրեական պատասխանատվության կամ գործել է անզգուշությամբ. 5. Կազմակերպիչ է համարվում այն անձը, որը կազմակերպել կամ ղեկավարել է հանցանքի կատարումը: Կազմակերպիչ է համարվում նաև այն անձը, որը դրդել է մեկ ուրիշին կազմակերպելու կամ ղեկավարելու հանցանքի կատարումը: Կազմակերպիչ է համարվում նաև այն անձը, որը հանցանքը կազմակերպել կամ ղեկավարել է այնպիսի անձի միջոցով, որն օրենքի ուժով ենթակա չէ քրեական պատասխանատվության կամ գործել է անզգուշությամբ. 6. Օժանդակող է համարվում այն անձը, որը հանցագործությանը նպաստել է խորհուրդներով, ցուցումներով, տեղեկություններ կամ միջոցներ, գործիքներ տրամադրելով կամ խոչընդոտները վերացնելով, ինչպես նաև այն անձը, որը նախապես խոստացել է պարտակել հանցագործին, հանցագործության միջոցները կամ գործիքները, հանցագործության հետքերը կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաները, ինչպես նաև այն անձը, որը նախապես խոստացել է ձեռք բերել կամ իրացնել այդպիսի առարկաները. 7. Օժանդակող է համարվում նաև այն անձը, որը՝ 1) մեկ ուրիշին դրդել է օժանդակության, |