Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 60.6 Տեղեկատվությունը և կանխարգելումը. 1. Ընդերքօգտագործողը պատասխանատվություն է կրում ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների անվտանգության ապահովման, անվտանգության կառավարման ընթացակարգերի մշակման և կիրառման, ինչպես նաև անվտանգության բարձրացման և ռիսկերի նվազեցման տեխնոլոգիական և կառավարչական համակարգերի օգտագործման համար. 2. Վթարների առաջացման վտանգները և դրանց առանձնահատկությունները պետք է հաշվի առնվեն թափոնների օբյեկտների նախագծման, կառուցման, աշխատանքի ու պահպանման ժամանակ, ինչպես նաև դրանք փակելիս ու փակումից հետո վթարները կանխարգելելու և մարդու առողջության և (կամ) շրջակա միջավայրի վրա դրանց հնարավոր բացասական հետևանքները բացառելու նպատակով. 3. Սույն հոդվածի 1-ին մասի պահանջի կատարման նպատակով յուրաքանչյուր ընդերքօգտագործող, նախքան ընդերքօգտագործման գործունեության մեկնարկը, ընդերքօգտագործման թափոնների կառավարման, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում ընդերքօգտագործման թափոնների վերամշակման համար՝ 1) մշակում է վթարների կանխարգելմանն ուղղված միջոցառումներ և գործողության մեջ դնում դրա իրականացումն ապահովող անվտանգ կառավարման համակարգ. 2) մշակում է արտակարգ իրավիճակներում գործելու պլան՝ նշելով այն միջոցառումները, որոնք ուղղված են լինելու վթարների կանխարգելմանը, հետևանքների նվազեցմանը, իրենց աշխատակիցների և հնարավոր վտանգավոր ազդեցության գոտում բնակվող բնակչության պաշտպանությանը՝ համաձայն «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների. 3) իրականացնում է արտակարգ իրավիճակներին արձագանքելու ներքին ծրագիր՝ նշելով այն միջոցները, որոնք վթարի դեպքում ձեռնարկվելու են. 4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված միջոցառումների իրականացման նպատակով ընդերքօգտագործողը նշանակում է անվտանգության հարցերով կառավարիչ կամ ստեղծում ստորաբաժանում, որը պատասխանատվություն է կրում վթարների կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացման ու պարբերական վերահսկողության համար՝ համաձայն արտակարգ իրավիճակներում գործելու պլանի։ |
ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 60.6 5. Արտակարգ իրավիճակներում գործելու պլանի բովանդակության և դրա մշակման մեթոդական ուղեցույցը սահմանում է արտակարգ իրավիճակների բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը. 6. Արտակարգ իրավիճակներում գործելու պլանի հիմնական նպատակներն են՝ 1) վթարների և այլ միջադեպերի սահմանում, նկարագրում ու հսկողություն՝ դրանց հետևանքները նվազեցնելու, մասնավորապես մարդու առողջությանը և շրջակա միջավայրին հասցվող վնասները հնարավորինս չեզոքացնելու կամ նվազեցնելու համար. 2) վթարների և այլ միջադեպերի ազդեցություններից մարդու առողջության և շրջակա միջավայրի պաշտպանության համար անհրաժեշտ միջոցառումների իրականացում. 3) տվյալ տարածաշրջանում հանրությանը և համապատասխան ծառայություններին կամ մարմիններին անհրաժեշտ տեղեկությունների հաղորդում. 4) վթարներից հետո շրջակա միջավայրի վերականգնման ու մաքրման աշխատանքների նախատեսում. 7. Վթարների դեպքում ընդերքօգտագործողը շրջակա միջավայրի, առողջապահության և արտակարգ իրավիճակների լիազոր մարմիններին անհապաղ տրամադրում է այն տեղեկատվությունը, որ պահանջվում է մարդու առողջության համար դրանց հետևանքները նվազեցնելու և բնապահպանական վնասի չափը գնահատելու ու փաստացի կամ հնարավորինս նվազեցնելու համար. 8. Վթարների դեպքում մարդու առողջության համար դրանց հետևանքների նվազեցմանը և բնապահպանական վնասի չափի գնահատմանը և վնասի փաստացի կամ հնարավորինս նվազեցմանը վերաբերող տեղեկատվությանը ներկայացվող պահանջները և տեղեկատվության տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը. 9. Առողջապահության ոլորտի լիազոր մարմինը կարող է մասնակցել արտակարգ իրավիճակներում գործելու պլանի մշակման ու վերանայման գործընթացին։ Սույն մասով նախատեսված գործընթացներին մասնակցելու նպատակով արտակարգ իրավիճակների լիազոր մարմինը առողջապահության ոլորտի լիազոր մարմնին տեղեկացնում է համապատասխան աշխատանքների իրականացման մասին՝ տրամադրելով տեղեկություններ որոշումների կայացման գործընթացին մասնակցելու ընթացակարգի և այն լիազոր մարմինների մասին, որոնք պետք է ներգրավվեն գործընթացին։ |
ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 60.6 10. Ազդակիր համայնքների բնակչությունը պետք է մասնակցելու հնարավորություն ունենա արտակարգ իրավիճակներում գործելու պլանի մշակման ու վերանայման գործընթացներին։ Սույն մասով նախատեսված գործընթացներին մասնակցելու նպատակով արտակարգ իրավիճակների լիազոր մարմինը ազդակիր համայնքի բնակչությանը տեղեկացնում է համապատասխան աշխատանքների իրականացման մասին՝ տրամադրելով տեղեկություններ որոշումների կայացման գործընթացին մասնակցելու ընթացակարգի և այն լիազոր մարմինների մասին, որոնց կարող են ներկայացվել դիտողություններ և հարցեր։ Ազդակիր համայնքների բնակչությունը պետք է ունենա ողջամիտ ժամկետներում առաջարկություններ ներկայացնելու հնարավորություն, և համապատասխան որոշումներ կայացնելիս պետք է հաշվի առնվեն ազդակիր համայնքի բնակչության ներկայացրած առաջարկությունները. 11. Վթարների դեպքում պահանջվող գործողությունների մասին տեղեկություններն անվճար տրամադրվում են ազդակիր համայնքների բնակչությանը, և այդ տեղեկատվությունը վերանայվում է յուրաքանչյուր երեք տարին մեկ և անհրաժեշտության դեպքում՝ թարմացվում. 12. Սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված՝ ազդակիր համայնքի բնակչությանը տեղեկացնելու, ազդակիր համայնքի բնակչության կողմից առաջարկություններ ներկայացնելու և այդ առաջարկությունների քննարկման կարգը սահմանում է արտակարգ իրավիճակների բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը: |