Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ article 18 Գրադարանային ծառայություններից օգտվելու իրավունքը. 1. Հայաստանի Հանրապետության տարածքում յուրաքանչյուր ոք ունի գրադարանային ծառայություններից օգտվելու իրավունք` անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից. 2. Քաղաքացիների գրադարանային ծառայություններից օգտվելու իրավունքն ապահովվում է` 1) գրադարանների համակարգի միջոցով, գրադարանների տեսակների բազմազանությամբ. 2) գրադարանների զարգացման գործում պետական հոգածությամբ` անկախ նրանց կազմակերպական-իրավական տեսակից, սեփականության ձևից, բնույթից և գործունեության ծավալից: |