Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ article 11.16 6. Փաստահավաք հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման կամ դադարեցման դեպքում Փաստահավաք հանձնաժողովի նախագահը հնգօրյա ժամկետում դիմում է Հանրային խորհրդի նախագահին՝ սույն օրենքով սահմանված կարգով Փաստահավաք հանձնաժողովի նոր անդամի ընտրություն կազմակերպելու համար: Փաստահավաք հանձնաժողովի նոր անդամի ընտրությունը կազմակերպվում և իրականացվում է Փաստահավաք հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարումից կամ դադարեցումից հետո՝ երկամսյա ժամկետում: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ article 11.16 Փաստահավաք հանձնաժողովի անդամի լիազորությունների դադարումը և դադարեցումը. 1. Փաստահավաք հանձնաժողովի անդամի լիազորությունների ժամկետը լրանում է Փաստահավաք հանձնաժողովի գործունեության ժամկետը լրանալու օրը. 2. Փաստահավաք հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարում են, եթե՝ 1) նա դիմում է ներկայացրել Փաստահավաք հանձնաժողովի նախագահին. 2) նա դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ ճանաչվել է մահացած. 3) նա օրենքով սահմանված կարգով զրկվել է որոշակի պաշտոն զբաղեցնելու իրավունքից. 4) նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող (ոչ ռեաբիլիտացնող) հիմքով. 5) նա մահացել է. 6) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը. 7) լրացել է նրա լիազորությունների ժամկետը. 3. Փաստահավաք հանձնաժողովի անդամի լիազորությունները համարվում են վաղաժամկետ դադարած՝ Հանրային խորհրդի նախագահի կողմից փաստն արձանագրվելու և այդ մասին անհապաղ հայտարարությամբ հանդես գալու պահից. 4. Փաստահավաք հանձնաժողովի անդամի լիազորությունները Փաստահավաք հանձնաժողովի եզրակացության հիման վրա Փաստահավաք հանձնաժողովի նախագահի կողմից դադարեցվում են, եթե՝ 1) նա երկարատև անաշխատունակության կամ այլ հարգելի պատճառով մեկ տարվա ընթացքում բացակայել է Փաստահավաք հանձնաժողովի նիստերի կեսից ավելիից. 2) նա մեկ տարվա ընթացքում ավելի քան երկու անգամ առանց հարգելի պատճառի բացակայել է Փաստահավաք հանձնաժողովի նիստերից. 3) նա խախտել է Փաստահավաք հանձնաժողովի անդամի գործունեության անհամատեղելիության պահանջները. 4) ի հայտ են եկել փաստեր առ այն, որ նա նշանակման պահին չի համապատասխանել ներկայացվող պահանջներին կամ ներկայացրել է կեղծ փաստաթղթեր. 5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված եզրակացությունը ընդունվում է Փաստահավաք հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: |