Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 233 Առարկաներ կամ փաստաթղթեր վերցնելը. 1. Առարկաներ կամ փաստաթղթեր վերցնելը ցանկացած անձի կամովին ներկայացրած և վարույթի համար նշանակություն ունեցող առարկաները կամ փաստաթղթերը քննիչի կողմից վարույթի նյութերին կցելն է: Քննիչը պարտավոր է վարույթի նյութերին կցել վարույթի մասնավոր մասնակիցների ներկայացրած առարկաները կամ փաստաթղթերը. 2. Առարկան կամ փաստաթուղթը վարույթի նյութերին կցելու դեպքում կազմվում է արձանագրություն, որտեղ նկարագրվում է ներկայացված առարկան կամ փաստաթուղթը և նշվում ներկայացնողի պարզաբանումն այն ձեռք բերելու հանգամանքների մասին. 3. Եթե առարկան կամ փաստաթուղթը ներկայացվում է այլ քննչական գործողության ընթացքում, ապա սույն հոդվածի 2-րդ մասում նշված տեղեկությունները մտցվում են համապատասխան քննչական գործողության արձանագրության մեջ, իսկ տվյալ առարկան կամ փաստաթուղթը կցվում է այդ քննչական գործողության արձանագրությանը: |