FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  460

Համաձայնության վերաբերյալ բանակցությունները.
1. Համաձայնեցման վարույթ կիրառելու մասին միջնորդությունը բավարարելուց հետո հանրային մեղադրողը համաձայնության գալու նպատակով բանակցություններ է սկսում մեղադրյալի և նրա պաշտպանի հետ.
2. Այն դեպքում, երբ հանցագործությամբ պատճառված վնասը հատուցված չէ, սակայն տուժողը չի առարկել համաձայնեցման վարույթ կիրառելու դեմ, հանրային մեղադրողը տուժողի համաձայնությամբ նրան ներգրավում է բանակցություններին: Տուժողը մասնակցում է միայն հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման բնույթի և չափի վերաբերյալ բանակցություններին: Եթե վնասը պատճառվել է պետությանը, ապա բանակցություններում պետության անունից հանդես է գալիս մեղադրողը.
3. Հատուցման ենթակա վնասի բնույթի և չափի վերաբերյալ համաձայնության գալուց հետո կողմերը բանակցություններ են սկսում մեղադրյալի նկատմամբ նշանակման ենթակա պատժի (պատժատեսակի և պատժաչափի), ներառյալ այն կրելու նպատակահարմարության, ինչպես նաև բռնագրավման ենթակա գույքի և դրա չափի վերաբերյալ: Համաձայնության արդյունքով սահմանվող պատիժը և բռնագրավվող գույքը պետք է համապատասխանեն Հայաuտանի Հանրապետության քրեական օրենսգրքի ընդհանուր մասի վերաբերելի դրույթներին.
4. Բանակցությունների արդյունքով համաձայնության գալու դեպքում կողմերը կազմում են համաձայնության մասին արձանագրություն, որում նշվում են՝
    1) արձանագրությունը կազմելու տեղը և ժամանակը.
    2) հանրային մեղադրողի անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը.
    3) մեղադրյալի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան թիվը, ամիսը, օրը և ծննդավայրը, բնակության հասցեն, քաղաքացիությունը, կրթությունը, մայրենի լեզուն, աշխատանքի կամ ուսման վայրը, մեղադրյալի դատվածության առկայությունը, ինչպես նաև այլ վերաբերելի տեղեկություններ.
    4) պաշտպանի անունը և ազգանունը.
    5) տուժողի անունը և ազգանունը, եթե տուժողը մասնակցել է համաձայնության կայացմանը.
    6) մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցը և դրա կիրառման ժամկետը.
    7) մեղադրական եզրակացության մեջ նշված արարքը և դրա համաձայնեցված իրավական գնահատականը.
    8) հատուցված կամ հատուցման ենթակա վնասի բնույթը և չափը.
    9) համաձայնեցված պատիժը (պատժատեսակը և պատժաչափը), ներառյալ այն կրելու նպատակահարմարության հարցը.
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  460

10) բռնագրավման ենթակա գույքը և դրա չափը (եթե դրանք համաձայնեցվել են).
5. Բանակցություններին մեկից ավելի մեղադրյալների մասնակցության դեպքում նրանցից յուրաքանչյուրի հետ կնքվում է առանձին համաձայնություն.
6. Հանցագործությունների համակցության դեպքում արձանագրության մեջ առանձին նշվում են յուրաքանչյուր հանցագործության համար համաձայնեցված պատժի տեսակը և չափը, ինչպես նաև վերջնական պատժի տեսակը և չափը.
7. Համաձայնությունը համարվում է կնքված մեղադրյալի, նրա պաշտպանի, հանրային մեղադրողի և բանակցություններին մասնակցելու դեպքում տուժողի կողմից համաձայնության մասին արձանագրությունն ստորագրելու պահից.
8. Համաձայնության մասին արձանագրության մեկական օրինակ հանրային մեղադրողը հանձնում է դատարան, մեղադրյալին, նրա պաշտպանին և տուժողին.
9. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված հարցերի վերաբերյալ համաձայնության չգալու դեպքում նախնական դատալսումները շարունակվում են սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով: