Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 133 Միացման կասեցումը և դադարեցումը. 1. Միացումը Կենտրոնական բանկի խորհրդի կողմից կարող է կասեցվել, եթե` 1) վերակազմակերպվող Ընկերությունները խախտում են սույն օրենքի, այլ օրենքների, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերի, միացման պայմանագրի կամ միացման պայմանագրի կնքմանը նախնական համաձայնություն տալու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշման պահանջները. 2) վերակազմակերպվող Ընկերությունները միացման ընթացքում կատարում են այնպիսի գործողություններ կամ դրսևորում են այնպիսի անգործություն, որոնց հետևանքով կարող են վտանգվել ապահովադիրների, ապահովագրված անձանց կամ շահառուների իրավունքներն ու օրինական շահերը. 2. Միացումը կասեցնելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ սահմանվում են նաև կասեցման հիմքերը վերացնելու ժամկետներ. 3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կասեցման հիմքերը սահմանված ժամկետներում չվերացվելու դեպքում Կենտրոնական բանկի խորհուրդը դադարեցնում է միացումը: |