Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 899 Ֆինանսական գործակալի իրավունքները պարտապանից ստացած գումարների նկատմամբ. 1. Եթե դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորման պայմանագրի պայմաններով հաճախորդի ֆինանսավորումը կատարում է ֆինանսական գործակալը` հաճախորդից այդ պահանջը գնելու միջոցով, ֆինանսական գործակալն իրավունք է ձեռք բերում այն ամբողջ գումարի նկատմամբ, որը նա պահանջը կատարելու համար ստանալու է պարտապանից, իսկ հաճախորդը ֆինանսական գործակալի հանդեպ պատասխանատվություն չի կրում այն բանի համար, որ վերջինիս ստացած գումարը պակաս է եղել այն գնից, որով գործակալը ձեռք է բերել պահանջը. 2. Եթե ֆինանսական գործակալին դրամական պահանջը զիջվել է նրա առջև հաճախորդի պարտավորության կատարման ապահովման նպատակով, և այլ բան նախատեսված չէ պահանջի զիջման դիմաց ֆինանսավորման պայմանագրով, ֆինանսական գործակալը պարտավոր է հաճախորդին հաշվետվություն ներկայացնել ու նրան հանձնել հաճախորդի պահանջի զիջմամբ ապահովված պարտքի գումարը գերազանցող մասը: Եթե պարտապանից ֆինանսական գործակալի ստացած դրամական միջոցները պակաս են ֆինանսական գործակալի հանդեպ հաճախորդի պահանջի զիջմամբ ապահովված պարտքի գումարից, հաճախորդն իր պարտքի մնացորդի համար պատասխանատվություն է կրում ֆինանսական գործակալի առջև: |