Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 17 ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲԸ և ԱՎԱՐՏԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ. 1. Ազգային անվտանգության մարմիններում ծառայության սկիզբ է համարվում ծառայողին պաշտոնի նշանակելու մասին հրաման տալու օրը: Հայաստանի Հանրապետության զինված ուժերից և այլ զորքերից, ինչպես նաև ոստիկանության մարմիններից ազգային անվտանգության մարմիններ տեղափոխված և մինչև համապատասխան պաշտոնի նշանակվելը կադրերի տրամադրության տակ թողնված ծառայողների համար ազգային անվտանգության մարմիններում ծառայության սկիզբ է համարվում կադրերի տրամադրության տակ թողնելու օրը: Ազգային անվտանգության մարմիններում ծառայության ավարտ է համարվում ծառայողին ազգային անվտանգության մարմիններից արձակելու մասին հրամանում նշված օրը. 2. Ազգային անվտանգության մարմիններում ծառայության ընդհանուր ժամկետը որոշվում է օրացուցային հաշվարկով: Սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով կարող է սահմանվել ծառայության ժամկետի հաշվարկի արտոնյալ կարգ: |