FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  72

Անճշտությունները որոշելու կարգը.
1. Առաջին անճշտությունը հաշվարկվում է ընտրողներից ստացված քվեարկության կտրոնների թվի և չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշերի թվի գումարի և տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված ինքնասոսնձվող դրոշմանիշերի թվի համադրմամբ: Տարբերությունը` թվի բացարձակ արժեքով, նշվում է որպես առաջին անճշտության չափ.
2. Երկրորդ անճշտությունը հաշվարկվում է քվեարկության մասնակիցների ընդհանուր թվի և քվեատուփի վավեր և անվավեր քվեաթերթիկների թվերի գումարի համադրմամբ: Եթե քվեատուփի վավեր և անվավեր քվեաթերթիկների թվերի գումարը մեծ է քվեարկության մասնակիցների ընդհանուր թվից, ապա տարբերությունը նշվում է որպես երկրորդ անճշտության չափ: Հակառակ դեպքում երկրորդ անճշտության չափը նշվում է 0.
3. Ընտրական տեղամասում անճշտությունների չափը հավասար է առաջին և երկրորդ անճշտությունների գումարին.
4. Ընտրական տեղամասում անճշտությունների չափը հաշվարկում և արձանագրում է ընտրության արդյունքներն ամփոփող ընտրական հանձնաժողովը` «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով.
5. Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչվելու դեպքում այդ տեղամասում քվեարկության մասնակիցների թիվն արձանագրվում է որպես տեղամասում անճշտությունների գումարային չափ.
6. Քվեարկության արդյունքների արձանագրությունը կազմելիս մնացած տեղամասերի քվեարկության արդյունքներին համապատասխանաբար գումարվում է քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչված տեղամասի քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը: Քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչված ընտրական տեղամասի արձանագրության մյուս արդյունքները (թվերը), բացառությամբ անճշտությունների չափի, արձանագրվում են 0: