FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

article  4

Բարձրաստիճան պատվիրակությունների այցելությունները Հայաստանի Հանրապետություն.
1. Բարձրաստիճան պատվիրակությունների՝ Հայաստանի Հանրապետություն այցելություններն են պետական, պաշտոնական, աշխատանքային, մասնավոր, անձնական հյուրի կարգավիճակով և տարանցիկ այցերը.
2. Պետական այցն օտարերկրյա պետությունների կամ կառավարությունների ղեկավարների քաղաքական բովանդակությամբ բացառիկ նշանակություն ունեցող այցելությունն է, որի կազմակերպման արարողակարգային միջոցառումներին տրվում է ընդգծված հանդիսավորություն, և ապահովվում է հայկական կողմի բարձր մակարդակի մասնակցություն.
3. Պաշտոնական այցն օտարերկրյա պետությունների, կառավարությունների, խորհրդարանների և արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարների երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված այցելությունն է, որը պետական այցից տարբերվում է քաղաքական բովանդակությամբ, մասնակցության ձևաչափով և արարողակարգային միջոցառումների մակարդակով.
4. Աշխատանքային այցն օտարերկրյա պետությունների պատվիրակությունների և միջազգային կազմակերպությունների և այլ միջազգային կառույցների պաշտոնատար անձանց որոշակի նպատակով այցելությունն է, մասնավորապես բանակցություններին, խորհրդակցություններին, միջազգային համաժողովներին կամ նմանատիպ այլ միջոցառումներին մասնակցելու, աշխատանքային հանդիպումներ անցկացնելու, ազգային ցուցահանդեսների բացման նպատակով կազմակերպվող այցերը.
5. Մասնավոր այցն օտարերկրյա պետության, կառավարության կամ խորհրդարանի ղեկավարի այցելությունն է Հայաստանի Հանրապետություն՝ հանգստյան, բուժման, ինչպես նաև տվյալ պետության դեսպանի հրավերով կամ զբոսաշրջության նպատակով.
6. Անձնական հյուրի կարգավիճակով այցը պետության, կառավարության կամ խորհրդարանի ղեկավարի այցելությունն է, որի ընթացքում կարող է նախատեսվել մասնավոր ծրագիր՝ առանց որևէ արարողակարգային միջոցառման.
7. Տարանցիկ այցը պետության, կառավարության կամ խորհրդարանի ղեկավարի կարճատև այցելությունն է Հայաստանի Հանրապետություն՝ երրորդ երկիր մեկնելու նպատակով: