FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՐԴՈՒ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  14

Վերարտադրողականության (սեռաբջջի) դոնորությունը.
1. Դոնոր լինելու իրավունք ունեն 18-40 տարեկան այն տղամարդիկ և 18-35 տարեկան այն կանայք, որոնք ենթարկվել են բժշկագենետիկական հետազոտության և չունեն դոնոր լինելու բժշկական հակացուցումներ.
2. Հայտնի դոնոր լինելու իրավունք ունեն նաև վերարտադրողական տարիքի (18 տարեկանից սկսած) այն տղամարդիկ և կանայք, ովքեր ցանկանում են իրենց սեռաբջիջը կամ սաղմը տրամադրել հարազատներին կամ իրենց հետ ազգակցական կապի մեջ չգտնվող և վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բուժօգնության կարիք ունեցող զույգին (անձին), ենթարկվել են բժշկագենետիկական հետազոտության և չունեն դոնոր լինելու բժշկական հակացուցումներ։ 4. Դոնոր ընտրվելու համար նախատեսված բժշկական զննումները և հետազոտությունները, դոնորի նկատմամբ ներկայացվող լրացուցիչ պահանջները, դոնորական սերմի կամ ձվաբջջի տրամադրման և պահպանման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
5. Դոնորն իր բեղմնունակ սերմը կամ ձվաբջիջը տրամադրելու համար կարող է ստանալ դրամական հատուցում համապատասխան առողջապահական հաստատության կամ սեռաբջիջն օգտագործող անձի կամ զույգի կողմից՝ նախապես կնքված և սահմանված կարգով վավերացված պայմանագրի համաձայն.
6. Դոնորը չունի որևէ իրավունք և չի կրում որևէ պարտականություն օժանդակ տեխնոլոգիաների օգտագործման արդյունքում իրենից սերված երեխայի նկատմամբ։