FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  182.7

Վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի վերահսկողության իրականացումը խոչընդոտելը, թույլ չտալը կամ հանձնարարականը (կարգադրագիրը, որոշումը, ցուցումը) կամ խախտումները վերացնելու, գործունեության կամ գործողության կասեցման մասին և այլ վարչական ակտերը սահմանված ժամկետում չկատարելը.
1. Վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի վերահսկողության իրականացումը խոչընդոտելը կամ թույլ չտալը, տեսչական մարմնի հանձնարարականը (կարգադրագիրը, որոշումը, ցուցումը) կամ խախտումները վերացնելու մասին այլ վարչական ակտերը սահմանված ժամկետում չկատարելը, բացառությամբ բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից գործունեությունը կամ գործողությունը կասեցնելու մասին վարչական ակտերի՝ առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ երեքհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով.
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ այդ արարքների համար նշանակված տուգանքների կրկնապատիկի չափով.
3. Բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի գործունեությունը կամ գործողությունը կասեցնելու մասին վարչական ակտը չկատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ ութհարյուրապատիկի չափով.
4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝ առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հազարվեցհարյուրապատիկի չափով: