Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 78 Մաքսային գործառնությունների իրականացման կարգը. 1. Մաքսային գործառնությունները և դրանց իրականացման կարգը սահմանվում են սույն Օրենսգրքով, մաքսային կարգավորման ոլորտի այլ միջազգային պայմանագրերով և ակտերով, իսկ սույն Օրենսգրքով չկարգավորված մասով՝ մաքսային կարգավորման ոլորտի այլ միջազգային պայմանագրերով և ակտերով, կամ անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան՝ մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերով և ակտերով նախատեսված դեպքերում: Մաքսային գործառնությունների իրականացման տեխնոլոգիաները սահմանվում են անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան. 2. Մաքսային գործառնությունների իրականացման կարգն ու տեխնոլոգիաները որոշվում են՝ ելնելով Միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների կատեգորիաներից, այն տրանսպորտային փոխադրամիջոցի տեսակից, որով իրականացվում է ապրանքների փոխադրումը (տրանսպորտային փոխադրումը), Միության մաքսային սահմանով ապրանքներ տեղափոխող անձանցից, մաքսային հայտարարագրման և ապրանքների բացթողման առանձնահատկություններից, ինչպես նաև այն մաքսային ընթացակարգերից, որոնցով ապրանքները ձևակերպվում են: Մաքսային գործառնությունների իրականացման կարգն ու տեխնոլոգիաները սահմանվում են անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ, չպետք է հանգեցնեն մաքսասակագնային կարգավորման միջոցների, արգելքների և սահմանափակումների, ներքին շուկայի պաշտպանության միջոցների լրիվ կամ մասնակի չկիրառմանը. 3. Մաքսային գործառնություններն իրականացվում են նույն կերպ՝ անկախ ապրանքների ծագումից, ապրանքների ուղարկման երկրից և նշանակման երկրից. 4. Մաքսային գործառնություններ իրականացնելիս մաքսային մարմինների պահանջները պետք է հիմնավորված լինեն և սահմանափակվեն այն պահանջներով, որոնք անհրաժեշտ են մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի ու ակտերի և անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրության պահպանումն ապահովելու համար: |