Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 181 Միության մաքսային տարածքից դուրս վերամշակման պայմանների մասին փաստաթուղթը. 1. Անդամ պետության լիազորված մարմնի կողմից տրվող՝ Միության մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման պայմանների մասին փաստաթուղթ կարող է ստանալ այն անդամ պետության ցանկացած անձ, որի տարածքում տրվում է այդ փաստաթուղթը. 2. Միության մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման պայմանների մասին փաստաթուղթը պետք է տեղեկություններ ներառի՝ 1) փաստաթուղթը տրամադրած՝ անդամ պետության լիազորված մարմնի մասին. 2) այն անձի մասին, որին տրվել է փաստաթուղթը. 3) այն անձի (անձանց) մասին, որը (որոնք) անմիջականորեն կատարելու է (կատարելու են) Միության մաքսային տարածքից դուրս վերամշակման գործողություններ. 4) Միության ապրանքների և դրանց վերամշակման արդյունքների մասին (անվանումը, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան ծածկագիրը, քանակը և արժեքը): Անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ կարող է նախատեսվել Միության ապրանքների և դրանց վերամշակման արդյունքների ծածկագիրը Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ապրանքային դիրքի մակարդակով նշելու հնարավորություն. 5) ապրանքների տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքը հաստատող փաստաթղթերի մասին. 6) վերամշակման արդյունքների ելքի չափաքանակները՝ քանակական և (կամ) տոկոսային արտահայտությամբ. 7) Միության մաքսային տարածքից դուրս վերամշակման գործողությունների և դրանց կատարման եղանակների մասին. 8) վերամշակման արդյունքներում «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպված Միության ապրանքների նույնականացման եղանակների մասին. 9) Միության մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման ժամկետի մասին. 10) վերամշակման արդյունքները համարժեք օտարերկրյա ապրանքներով փոխարինելու մասին՝ ինչպես դրանք սահմանված են սույն Օրենսգրքի 183-րդ հոդվածում, եթե այդ փոխարինումը թույլատրվում է. 11) այն մաքսային մարմնի (մարմինների) մասին, որտեղ ենթադրվում է ապրանքների ձևակերպումը «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով և այդ մաքսային ընթացակարգի գործողության ավարտը: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 181 3. Միության մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման ժամկետը չի կարող գերազանցել 2 տարին. 4. Միության մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման ժամկետը ներառում է՝ 1) ապրանքների վերամշակման արտադրական գործընթացի տևողությունը. 2) վերամշակման արդյունքների՝ Միության մաքսային տարածք փաստացի ներմուծման և դրանք «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտող մաքսային ընթացակարգերով ձևակերպելու համար անհրաժեշտ ժամանակը. 5. Միության մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման ժամկետը հաշվարկվում է ապրանքները «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրվանից, իսկ ապրանքների՝ մի քանի խմբաքանակներով մաքսային հայտարարագրման դեպքում՝ ապրանքների առաջին խմբաքանակը «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրվանից. 6. Միության մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման ժամկետը կարող է երկարաձգվել սույն հոդվածի 3-րդ կետում նշված ժամկետի սահմաններում. 7. Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել Միության մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման պայմանների մասին փաստաթղթում պարտադիր նշվող լրացուցիչ տեղեկություններ. 8. Միության մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման պայմանների մասին փաստաթղթի ձևը, այդ փաստաթղթի լրացման կարգը և տրման կարգը, դրա մեջ փոփոխություններ (լրացումներ) կատարելու, ինչպես նաև դրա հետկանչի (չեղյալ համարելու) և (կամ) դրա գործողությունը վերականգնելու կարգը սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությամբ. 9. Ապրանքների հայտարարագիրը որպես Միության մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման պայմանների մասին փաստաթուղթ օգտագործելու դեպքում Միության մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման պայմանների վերաբերյալ տեղեկությունները նշվում են հայտարարատուի կողմից ապրանքների հայտարարագրում: |